— 165 —
Ալիւրը մաղեցէք, ածեցէք տաշտի (թաբախ) մէջ, կէս թունգի կաթը եփ տուէք, քիչ հովացրէք և ածեցէք տաշտում փոս արած ալրի մէջ, թթխմորը ճմռեցէք կաթնի մէջ, 30 հատ ձու հարեցէք և ածեցէք այդ կաթնի մէջ, գցեցէք 20 հատ ծեծած հիլ. 1 վերշոկ դարչին, 5 մեխակ և 2 ֆ. շաքար, ալիւրը չորս կողմից վրայ բերէք, գցեցէք աղ և 3 ֆունտ եղ, ապա խմորը լաւ հունցեցէք միջակ թանձրութեամբ, այդ հունցած խմորը ծածկեցէք մի քանի հատ մաքուր շորով, դրէք մի որ և է տաք տեղ և թողէք որ խմորը բարձրանայ, իսկ այդ միջոցին, եթէ տանը պիտի թխէք, թոնիրը պատրաստեցէք։ Խմորը բարձրանալուց յետոյ, այդ խմորից քիչ քիչ վերցրէք, գնդեցէք (գնդեր պատրաստել), տափակացրէք դրանց 1—2 մատ հաստութեամբ, հարած ձուի դեղնուցները քսեցէք վերան, կարելի է քսել և մի քիչ թրջած զաֆրան, կպցրէք թոնրի պատերին, թոնիրը ծածկեցէք մինչև կաթնահունցների թխուիլը։ Կաթնահունցները պատրաստելուց յետոյ կարելի է և փռնի մէջ թխել տալ։
312) ՔԱԹԱՅ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 լիդր ալիւր, 2 հատ ձու, 4 ֆ. եղ, աղ, 3 ֆ. շաքար։
Խմորը հունցեցէք՝ կաթնահունցի խմորի պէս՝ № 311, բայց կաթնի փոխարէն բանացրէք ջուր։ Միջուկը պատրաստեցէք հետևեալ կերպով. 3 ֆ. եղը լաւ հողէ խորը ամանի մէջ, այնքան, մինչև որ սպիտակի, այդ հարած եղի մէջ ածեցէք 1½ ֆ. ծեծած շաքար և 1 թէյի գդալ աղ, այս բոլորը լաւ յարելուց յետոյ, աւելացրէք այնքան ալիւր, որքան որ եղը կը վերցնի և այդ խառնուրդը խմորի պէս հունցեցէք։ Երբ որ քաթի համար հունցած խմորը կը բարձրանայ, գնդեցէք, իւրաքանչիւր գունդը փոս արէք և պատրաստած միջուկից (գուլը) լցրէք դրանց մէջ, ծայրերը վրայ