— 168 —
բշտիկներ երևան, յետոյ մի սառը տեղ ձուի սպիտակուցները այնքան հարեցէք, որ լաւ փրփրան. բուդինգի նիւթը շարունակ խառնելով՝ այդ հարած սպիտակուցները քիչ-քիչ ածեցէք մէջը, դարձեալ խառնեցէք վերևից ներքև և իսկոյն դրէք հնոցի մէջ:
Նշանակուած է 6 հոգու համար.
7—9 հոգու համար աւելացրէք 1½ անգամ
10-12-18 > > > 2 >
314) ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է կէս բաժ. ամենալաւ տեսակի ալիւր (պերվիյ սորտ), կէս բաժ. եղ, 1 բաժ. շաքար, կէս բաժ. կաթ, 1 բաժ. կրուպչատի ալիւր, 5—6 ձու, լիմոնի եղ, գինու աղ (кремортартаръ), կէս թէյի գդալ սոդ, կէս գդալ եղ և 2—3 պաքսիմատ (սուխար)։
Կէս բաժակ եղը լաւ հարեցէք մի բաժակ ծեծած շաքարի հետ, մինչև սպիտակելը, մի բաժ. կրուպչատի և կէս բաժակ պերվիյ սորտ ալիւրը լաւ խառնեցէք մի թէյի գդալ գինու աղի հետ. կէս թէյի գդալ սոդը խառնեցէք կէս բաժ. կաթնի հետ, այս բոլորը միասին լաւ խառնեցէք, մէջը 2—4 կաթիլ լիմոնի եղ կաթացրէք, կամ լիմոնի կէղև գցեցէք, աւելացրէք 5—6 ձուի հարած սպիտակուցները, զգուշութեամբ խառնեցէք և ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ, որի ներսի կողմից, ինչպէս ասուած է այս գլխի սկզբում, պէտք է եղ լինի քսած և պաքսիմաա շաղ տուած. թխեցէք, շուռ տուէք սկուտեղի (բլուդ) վերայ: Մօտ բերելու ժամանակ այդ բուդինգի վերայ ածեցէք կաթնի սօուս՝ № 133, կամ րօմի uoուս՝ № 136:
Այս բուդինգը կարելի է թխել՝ թէյի և սուրճի հետ ուտելու համար:
315) ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔՈՎ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ բաժ. կաթ, կէս բաժ. ալիւր, 6—7 ձու, ⅛ ֆ. եղ, ¼ բաժ. շաքար, ջաւզ (մուշկատի ընկոյզ), լիմոնի կեղև, 1½ բաժ. քաղցրաւենիք (մուրաբայ):