Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 169 —

⅛ ֆ. եղը և 1½ բաժակ կաթը եփ տուէք, ածեցէք մէջը ⅛ ֆ. ալիւր, լաւ խառնեցէք, մինչև միաւորուիլը, հովացրէք, կոտրեցէք մէջը 6—7 ձուի դեղնուց, գցեցէք ⅓ ֆ. ծեծած շաքար, ջաւզ, լիմոնի կեղև, վերջապէս 6—7 հատ հարած սպիտակուց։ Միջակ և խորը սկուտեղի (բլուդ) վերայ ածեցէք 1½ բաժ. քաղցրաւենիք, իսկ դորա վերայ՝ բուդինգի համար պատրաստած նիւթը, ապա դրէք հնոցի մէջ ¾—1 ժամ:

316) ՍԵՐՈՎ ԵՒ ԲՈՒԼԿՈՎ ԲՈՒԴԻՆԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հատ բուլկի, 3 բաժ. սեր, կամ անարատ կաթ, ¾ բաժ. շաքար, լիմոնի կեղև, 1 գդալ դարչին, 1 գդալ եղ, 2—3 հատ պաքսիմատ (սուխար), 10 հատ ձուի սպիտակուց։

5 կոպէկանոց ֆրանսիական բուլկին մանր կտրտեցէք, եփեցէք մէկ շիշ սերի, կամ կաթնի մէջ, անցկացրէք մաղի միջով, գցեցէք մէջը ¾ բաժակ շաքար, մի լիմոնի կեղև և մի մսխալ դարչին, այս բոլորը լաւ խառնեցէք և հարեցէք մետաղեայ աւելով (веничекъ), վերջապէս գցեցէք 10 հատ հարած սպիտակուց, բոլորը միասին խառնեցէք, ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ, որի ներսի ամեն կողմից պէտք է եղ լինի քսած և պաքսիմատ շաղ տուած, դրեցէք հնոցի մէջ և թխեցէք:

317) ՇՕԿՈԼԱԴԻ ԲՈՒԴԻՆԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 6–8 ձու, կէս բաժ. շաքար, ⅛ ֆ. շօկօլադ, կամ վանիլայ, 2 բաժ. սեր, կամ կաթ, 1 բաժ. ալիւր, 2½ գդալ եղ, 1—2 պաքսիմատ:

¼ ֆ. եղը, 1 բաժակ ալիւրը և 2 բաժակ սերը, կամ կաթը միասին լաւ խառնելով եփ տուէք, ածեցէք շաքար, ⅛ ֆունտ քերած շօկօլադ մի քիչ ծեծած մեխակ, կամ վանիլայ, եփ տուէք, հովացրէք, գցեցէք մէջը ձուի դեղնուց և 6—8 հարած սպիտակուց. այս