— 170 —
պատրաստած նիւթը ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ և դրէք փուռը (հնոց): Մօտ բերելու ժամանակ ածեցէք վերան րօմի սօուս № 136:
318) ԽԱՇԽԱՇԻ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ բաժ. սպիտակ խաշխաշ, 1¼ բաժ. շաքար, 10—12 հատ դառը նուշ, 10 հատ ձու, 1½ գդալ եղ, 2 պաքսիմատ (սուխար)։
1½ բաժակ սպիտակ խաշխաշը լաւ լուացէք, ածեցէք եռ եկող ջրի մէջ և եփ տուէք, ջուրը քամեցէք, իսկ խաշխաշը նորից լուացէք սառը ջրով և քամեցէք, քամած խաշխաշը ածեցէք քարէ, կամ հողէ ամանի մէջ, հետը խառնեցէք 1¼ բաժակ ծեծած շաքար, 10—12 հատ ծեծած դառը նուշ, թիակով խառնեցէք, կոտրելով մէջը մի-մի հատ դեղնուց (ընդամենը 10 հատ), վերջապէս գցեցէք 10 հատ փրփուրի (քափ) պէս արած սպիտակուցները. այս բոլոր պատրաստած նիւթը ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ և դրէք փուռը ¼ ժամ ժամանակով, մօտ բերելու ժամանակ՝ վերան շաքար շաղ տուէք։
Այս բուդինգը, սառցնելուց յետոյ, կարելի է թէյի հետ ևս գործածել։
319) ՏԱՆՁԻ ԲՈՒԴԻՆԳ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 12 հատ տանձ, կէս բաժ. գինի, ¼ ֆ. բուլկի, կէս ֆ. եղ, 6 ձու, ⅓ բաժ. կաթ, 3—4 հատ մեխակ, լիմոնի կեղև, դարչին, կէս բաժ. շաքար, կէս գդալ եղ և 2—4 պաքսիմատ (սուխար)։
12 հատ տանձերը կճպեցէք, մանր կտրտեցէք, վերան ¼ բաժակ շաքար, մի քիչ դարչին և 3–4 հատ ծեծած մեխակ շաղ տուէք, ածեցէք վերան, ¼ բաժակ ջրի հետ խառը, կէս բաժ. գինի, այս բոլորը ածեցէք կաթսայի մէջ և երեսը ծածկելուց յետոյ դրէք թէժ կրակի վերայ և եփեցէք։ Երբ որ բոլոր