— 172 —
բայց ոչ խիստ, այնքան որ եփելուց յետոյ բրինձները փխրուն մնան, գցեցէք մէջը ⅛ ֆ. եղ, կրակից յետ դրէք, հովացրէք, ածեցէք մէջը ⅓ բաժ. շաքար և մի գդալ կտրտած ցուկատ, մէջը կոտրեցէք 6 ձուի դեղնուց և գցեցէք (6 ձուի սպիտակուցը՝ լաւ քափի պէս հարած. այս բոլորը ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ և դրէք փէչի մէջ։ Մօտ բերելու ժամանակ շուռ տուէք սկուտեղի (բլուդ) վերայ և շաքար շաղ տուէք, վերան ածեցէք, որը կամենաք՝ № 129—137:
322) ԲՐՆՁԻ ԲՈՒԴԻՆԳ, ԽՆՁՈՐՈՎ ԵՒ ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 բաժ. բրինձ, 1 շիշ կաթ, 1½ գդալ կարագ եղ, 3—4 հատ պաքսիմատ (սուխար), 6—9 հատ խնձոր, ⅓ բաժ. քաղցրաւենիք (մուրաբայ), կէս բաժ. շաքար, 1 թէյի գդալ դարչին և սօուս:
Մի բաժակ բրինձը եփեցէք՝ ինչպէս ասուած է նախընթացում՝ № 321, գցեցէք 1 գդալ եղ և խառնեցէք. 6—-9 հատ խնձորները կճպեցէք, հանեցէք միջուկը և կիսատ եփեցէք մի քիչ ջրի մէջ, ապա այդ խնձորների մէջը քաղցրաւենիք լցրէք։ Կաղապարի ներսը եղ քսեցէք և պաքսիմատ շաղ տուէք, ածեցէք մէջը եփած բրինձները, մինչև կաղապարի կէսը, բրնձի վերան էլ եփած խնձորներ ածեցէք, շաղ տուէք շաքար և դարչին, երեսը բրնձով ծածկեցէք և դրէք փռան մէջ կէս ժամ ժամանակով: Մօտ բերելու ժամանակ շուռ տուէք սկուտեղի` (բլիւդ) վերայ, իսկ բուդինգի վերայ ածեցէք՝ շաքարից և խնձորի ջրից պատրաստած սերոփ, կամ րօմից պատրաստած սօուս՝ № 136:
323) ԽՆՁՈՐԻ ԲՈՒԴԻՆԳ
Մի բաժակ հում և տրորած խնձորը, կէս բաժակ ձուն, ¾ բաժակ շաքարը, կէս բաժակ թանձր սերը, կէս բաժակ ծեծած պաքսիմատը (սուխար) և ¼ բաժակ տաքացրած եղը՝