— 177 —
պատրաստելու ձևը իմանալուց: Իւրաքանչիւր 4 բաժակ ալրի համար հարկաւոր է ½—2 մսխալ թթխմոր, որից կարելի է պատրաստել մօտ 25 հատ կաթնախմորուկ. առ հասարակ մաքուր գրեչնևի ալրի համար աւելի շատ թթխմոր է հարկաւոր, քան հասարակ ալրի համար. նմանապէս խմորը որքան ուշ է պատրաստվում, այսինքն թխելուց մի քիչ առաջ, այնքան շատ թթխմոր է հարկաւոր՝ խմորը շուտ բարձրանալու համար, իսկ որքան վաղ է պատրատվում՝ այնքան քիչ։ Ամենից յարմարն է խմորը պատրաստել ճաշից 5—6 ժամ առաջ:
Կաթնախմորուկները պէտք է խաշել ջրով, կամ տաքացրած (և ոչ խիստ եփ տուած) կաթնով։
Այս բոլոր կաթնախմորուկների վերայ, այսինքն տապակին քսելու համար, կը բաւականանայ մօտ մի բաժակ տաքացրած եղ։
Կաթնախմորուկների հետ պէտք է մօտ բերել ամենաընտիր և տաքացրած եղ, ամենաթարմ թթուասեր (սմետան) և թարմ խաւիար (խիզիլալայ, икра): Եթէ ձեզ մօտ թթուասերը, կամ խաւիարը թանգ է, այն ժամանակ, բարեկենդանի տօներին, փոխանակ դրանց, կարելի է գործ ածել հետևեալը. վերցրէք 3 շիշ անարատ և հում կաթ, գցեցէք դրա մէջ 1 ֆունտ ամենաթարմ և թանձր թթուասեր, շիշը լաւ շարժեցէք, որ կաթը և թթուասերը միանան, ապա դրէք մի որ և է տաք տեղ, թթուելուց յետոյ չը թողնէք, որ երկար մնայ այդպէս, այլ իսկոյն նորից լաւ խառնեցէք, դրէք սառը տեղ և դրանից քիչ քիչ բանացրէք: Խաւարն էլ հետևեալ կերպով պատրաստեցէք. փոխանակ թարմ խաւիարի, գնեցէք պաիւսնիյ (паюсный) կոչուած խաւիարից, փայտէ գդալով լաւ հարեցէք, հետզհետէ խառնելով հետը եփ տուած, կամ հում սեր և լաւ տրորեցէք, որ թաղայ խաւիարի պէս դառնայ, պահեցէք մի որ և է հով տեղ և քիչ քիչ բանացրէք:
330) ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿՆԵՐ ԳՐԵՉՆԵՒԻ ԱԼՐԻՑ
Խմորը հարեցէք 5—6 ժամ առաջ՝ 4 բաժակ գրեչնևի ալրից, 3 բաժակ տաք կաթնից, կամ ջրից, 1 սեղանի գդալ տաքացրած եղից, 2 ձուի դեղնուցից և 1½—2 մսխալ չոր, կամ 2-4 գդալ նոսր թթխմորից (խաշ, դրօժժ). այս բոլորը միասին խառնեցէք և որքան կարելի է լաւ հարեցէք մետաղեայ աւելով (веселочка, веничекъ). խմորը բարձրանալուց յետոյ