— 22 —
Միս, մաքուր արգանակի համար (№ 1 և № 2) հարկաւոր է՝ 6—8 մարդու համար 3—4 ֆ.
9—12 » » 6 » (աւելացրած է 1½ անգամ) 13—18 » » 9 » ( » 2 » ) 19—24 » » 12 » ( » 3 » )
Բացի այս յիշածներից, եթէ տապականների պատրաստելու Ժամանակ աւելորդ մսոտ ոսկորներ մնան՝ պէտք է՝ նոյնպէս գցել մսաջրի մէջ։
1) ՄԱՔՈՒՐ ՄՍԱՋՈՒՐ
6—8 մարդու համար
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. տաւարի միս, 2 հատ սոխ, 1 հատ գազար, 1 պրաս, 1 նեխուր, կանաչ մաղդինոս և սամիթ։ (Մսաջուր մաքրելու համար՝ 2 ձուի սպիտակուց, կամ կէս ֆ. միս)։
Վերցրէք թարմ միս՝ պոչուկից — բդից, հարսնակուլից, կոկոզնակից, թիակներից ևայլն, լուացէք մաքուր սառը ջրի մէջ, աշխատեցէք հուպ չը տալ, որ միջի սննդարար հիւթը դուրս չը գայ։
Վերցրէք արգանակի համար նշանակուած կաթսան, գցեցէք նրա մէջ միսը, 2 գլուխ սոխ, աւելացրէք 6—8 խորը ափսէով սառը ջուր, նշանակեցէք ջրի բարձրութիւնը (նշանացոյցի վրայ), աւելացրէք դարձեալ այդ չափ ջուր, եփեցէք թեժ կրակի վերայ, քաշեցէք քափը և շարունակեցէք եփելը թոյլ կրակի վերայ, որպէս զի հաւասարապէս եփուի՝ հետզհետէ քափը քաշելով։ Ճաշից 1½ ժամ առաջ դուրս տուէք մսերը մի ուրիշ կաթսայի մէջ, իսկ մսաջուրը կրակից յետ դրէք, ածեցէք մէջը 1 գդալ սառը ջուր և թողէք, որ մսաջուրը լաւ պարզուի, գդալով քամեցէք երեսի ջաղութիւնը, մնացած մսաջուրը զգուշութեամբ քամեցէք անձեռոցիկի միջով։
Այն կաթսան, որի մէջ միսը եփեցիք, մաքուր դուրս լուացէք, ածեցէք մէջը քամած մսաջուրը, քցեցէք միսը, լաւ