Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 23 —

լուացած արմատիքը, ինչպէս՝ 1 հատ գազար, 2—3 մաղդինոս, 1 հատ պրաս և 1 հատ նեխուր, այս բոլորը միասին եփեցէք։ Եթէ կամենում էք, որ մսաջուրը շատ մաքուր և պարզ լինի, մաքրեցէք նրան ձուի սպիտակուցով, կամ ծեծած մսով՝ ինչպէս ասուած է ընդնանուր կանոնների մէջ (տես մսաջուրը ինչպէս քամել)։ Մօտ բերելու ժամանակ քամեցէք ապրանօթի (սուփովնիկ) մէջ, առաջուց ածելով դրա մէջ՝ մանր կտրտած կանաչ մաղդինոս և սամիթ։

Ծանօթութիւն․ Ըստ ձեր ճաշակի և ըստ չափու կարողոթեան՝ այս մսաջրի մէջ կարող էք գցել բոլոր ներքոյ դրուածները և կամ նրա մի մասը՝

1) Ուրիշ կերակուրների համար նշանակուած հորթի մսի աւելորդ կտորտանքը, հաւի, հնդուհաւի և այլ թոչունների գլուխը և ոտերը, երեկուայ մսաջրից մնացած կտրտած ոսկորները[1]) այս բոլորը պէտք է հետը եփել հենց սկզբից, որպէս զի կարելի լինի փրփուրը քաշել և քամել։

2) Կարելի է գցել 1—2 շատ եխած սոխ։

3) 1—2 շատ չորացրած մաքուր սունկ։

4) 1 հատ եզան երիկամն (պոլոճիկ)։

5) սեղանի ½ գդալ ամենալաւ, լուացած և չորացրած կանաչ սիռեռ։

6) Մօտ բերելուց երկու ժամ առաջ՝ 1 հատ կովակաղամբ (брюква)։

7) Մօտ բերելուց ¾ ժամ առաջ՝ 1 հատ լուացած և մաքրած գազար, 1 հատ նեխուր, 1 հատ սամիթ, 1—3 հատ մի մատի հաստութեամբ մաղդինոս։

8) Կարելի է և 1—2 հատ մեխակ։

Այս բոլորը պետք է միասին եփել, քամել և մօտ բերել։

Այս մսաջրի հետ կարելի է մօտ բերել՝

  1. Ոսկորներ ասելով պէտք է հասկանալ մսով ոսկորներ։