— 24 —
1) Զանազան տեսակ կարկանդակներ։
2) Փռնչորեր (греночки)՝ տես № 97—98։
3) Կլեօցկի՝ տես № 107—110։
4) Էրիշտայով (վերմիշել) տես № 103։
5) Քարասերմիկով (манная крупа)՝ տես № 102։
6) Բրնձով՝ տես № 100։
7) Մարգարտասերմիկով (перловая крупа)՝ տես № 101Ж
8) Կարտօֆլով և զանազան արմտիքով՝ տես № 106։
9) Կաղամբով և արմտիքով՝ տես 105։
10) Կանաչ սիսեռով (горохъ), գունաւոր կաղամբով և ծնեբեկով։
11) Չորացրած բանջարեղէնով։
2) ԿԱՐՄԻՐ ՄՍԱՋՈՒՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 Ֆ. տաւարի միս, (2 սոխ), 2 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, 1 պրաս, կանաչ մաղդինոս և սամիթ։
Կաթսայի մէջ գցեցէք 2 հատ կտրտած սոխ, 2 հատ գազար (морковь) և 3—4 ֆ. տաւարի միս, այնպէս, որ մսի չաղ երեսը ընկնի դէպի կաթսայի յատակը, դրէք կրակին, այս բոլորը լաւ տապակեցէք մինչև կարմրելը, ածեցէք ջուր, աւելացրէք մանրացրած արմտիք և եքեցէք թոյլ կրակի վերայ 3—4 ժամ, ապա քամեցէք անձեռոցիկով (սալֆետկայ)։
Այս մսաջուրը կարելի է մօտ բերել՝
1) Կարկանդակներով՝ տես № 114—117։ 2) Մսալից արմտիքով։ 3) Կլեօցկով տես № 107—110։
3) ՄՍԱՋՈՒՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Շատ թոյլ հիւանդների համար մսաջուրը պէտք է հետևեալ կերպով պատրաստել։