— 26 —
երկու անգամ եփ տուէք, քիչ աղ գցեցէք, մսաջուրը քամեցէք և մօտ բերէք իսկ մնացած միսը գցեցէք արգանակի մէջ և նրա հետ եփեցէք իրա համեմունքներով։
6) ՍՊԻՏԱԿ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 Ֆ. տաւ. միս, 1½ հատ նեխուր, ½ մաղդինոս։ 2 գազար, 1 պրաս, ½ Ֆ. եղ, ⅔ բաժ. ալիւր, ½ բաժ. թանձր թթուասեր, 1 ձուի դեղնոց, 1 հատ միջակ, կամ 2 հատ փոքրիկ կաղամբ և պղպեղ։
Եփեցէք մսաջուր ըստ № 1—3 ֆ. մսից, արմտիքով, համեմունքով և աղով. եփելուց յետոյ պէտք է տացուի 6—8 խորը ափսէ (տարելկայ)։
Մի ուրիշ կաթսայի մէջ գցեցէք 1 գդալ եղ և տապակեցէք մանր կտրտած գաղար, ½ նեխուր, ½ մաղդինոս, (1—2) սոխ), ածեցէք դրա մէջ ¼ բաժ. ջաղ մսաջուր, յետոյ գցեցէք 2 գդալ ալիւր, խառնեցէք, դարձեալ տապակեցէք, ապա դրա մէջ քամեցէք բոլոր քամած մսաջուրը, եփ տուէք՝ գդալով խառնելով մի քանի անգամ, քամեցէք խիտ մաղի միջով, յետոյ այդ քամածի մէջ ածեցէք, 2 ձուի դեղնուցի հետ խառնած, ½ բաժ. սեր։ Մօտ բերելուց առաջ գցեցէք մսաջրի մէջ մի երկու փոքրիկ կաղամբ՝ իւրաքանչիւրը չորս մաս արած և մսաջրի մէջ առանձին եփած։
7) ՏԿԱԹԵՐԻ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԷՒՈՐ Է 3 ֆ. միս, մաղդինոս, 1 նեխուր, 1 պրաս, 3—6 չորացրած սունկ, (10—15 հատ անգղ․ պղպեղ (Анг․ перецъ), 2—3 դափնի տերև), 1—2 բաժ. թուասեր, ½ գդալ եղ, 1 գդալ ալիւր, 1 ֆ․ ընտրած տկաթեր (ճակնդեղի տերև), տկաթերի աղաջուր, կանաչ մաղդինոս, սամիթ ևայլն։
Եփեցէք սովորական մսաջուր՝ 3 ֆ. տաւարի մսով, արմտիքով, համեմունքով և չորացրած սունկերով. քամեցէք։