— 28 —
լուացէք և գցեցէք եփի տուած աղաջրի մէջ, առանց ծածկելու, եփեցէք մինչև փափկելը, դուրս տուէք փլաւքամիչի վերայ, ածեցեք վերան սառը ջուր, ձեռքով ճմռեցէք, մանր կտրտեցէք, ածեցէք մի ուրիշ կաթսայի մէջ և իսկոյն գցեցէք 1 գդալ եղ։ Քամած մսաջրի հետ խառնեցէք 1 գդալ ալիւր, եփ տուէք, մօտ բերելուց առաջ ածեցէք մէջը եղով խաշած եղինջը, եփ տուէք ածեցէք ապրանօթի մէջ, վերան շաղ տուէք մաղդինոս և մի բուռը սամիթ։ Կարելի է աւելացնել և մի փոքր թթուասեր (սմետան)։
Այս կերակրի հետ մօտ բերէք, կամ ուղղակի ածեցէք մէջը 6—8 հատ եփած ձու, իւրաքանչիւրը 2—4 մաս արած։
10) ՇՐԻ ԹՐԹՆՋՈՒԿՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւարի միս, 2 սոխ, ¼—⅓ ֆ. չորացրած սունկ, 1 գդալ ալիւր, սամիթ, պրաս. 1 ֆ. ընտրած թարմ թրթնջուկ (շչաւել), 1 գդալ եղ, 1—2 բաժակ թթուասեր (սմետան)։
Եփեցէք մսաջուր 3 ֆ․ տաւարի մսով, չորացրած սունկերով և սամիթով, քամեցէք։
1 ֆ. թրթնջուկը մաքուր ընտրեցէք, լուացէք, միջի հիւթը դուրս քամեցէք, մանր կտրտեցէք և իրա հիւթի հետ միասին ածեցէք կաթսայի մէջ և եփ տուէք, գցեցէք մէջը ½ գդալ եղ, 1 գդալ ալիւր, ½ բաժ. թթուասեր, խառնեցէք հետը քամած մսաջուրը, եփ տուէք և աւելացրէք մանր կտրտած սունկերը։
Այս արգանակի հետ կարելի է մօտ բերել՝ եփած և մաս մաս արած ձուաներ և զանազան տեսակ կարկանդակներ։
11) ՇՉԻ ԹԱՐՄ ԿԱՂԱՄԲՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½—3 ֆ. տաւարի միս, 2 սոխ, 1 գլուխ կաղամբ, 5—10 հատ անգղիական պղպեղ, 1—2 հատ դափնի տերև, 10 հատ անտառային, կամ բաղի թթու խնձոր, ½ գդալ եղ, 1 գդալ ալիւր, ½ բաժակ թթուասեր (սմետան)։