Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 29 —

Լուացէք 3 ֆ. տաւարի միսը, գցեցէք լայնաբերան կճուճի մէջ, ածեցէք վերան ջուր, դրէք կրակին և եփեցէք, քաշեցէք երեսի փրփուրը, գցեղէք մէջը 1 սոխ, դափնի տերև և անգղիական պղպեղ, քամեցէք։

10 հատ մանր խնձորների վերայ ածեցէք ջուր և եփեցէք առանձին կաթսայի մէջ։ Մաքրեցէք միջակ մեծութեամբ կաղամբը, մանր կտրտեցէք, աղով տրորեցէք, ճմռեցէք և իրա հիւթի հետ միասին ածեցէք քամած մսաջրի մէջ, լաւ եփ տուէք. յետոյ ձեր ճաշակով (համով) ածեցէք խնձորով եփած թթու հիւթը։ Ճաշից մի քիչ առաջ վերցրէք եղը, ածեցէք մի ուրիշ տապակի մէջ և խորովեցէք մանր կտրտած սոխը, բայց խիստ չը կարմրացնէք, յետոյ դրա մէջ ածեցէք 1 գդալ ալիւր և լաւ խառնեցէք, ապա այդ բոլորը ածեցէք շչի մէջ, եփ տուէք մի քանի անգամ։ Սրա մէջ կարելի է ածել և թթուասեր։


12) ԼԵՀԱԿԱՆ ԲՈՐՇՉ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½—3 ֆ. տաւ. միս, (2 սոխ), 5—10 հատ անգղ․ պղպեղ, 1—2 հատ դափնի տերև, 3—6 հատ չորացրած սունկ, 1—2 ֆ. ճակնդեղ, (ճարխալ, տակ), ճակնդեղի աղաջուր, 1—2 բաժ. թթւասեր, աղ, (5—6 հատ հասարակ պղպեղ), կանաչ մաղդինոս և սամիթ։

Եփեցէք մսաջուր 3 ֆ․ մսից, չորացրած սունկերից և համեմունքներից, քամեցէք, թողէք որ մի քիչ սառի և քաշեցէք երեսի չաղութիւնը։

Ջրի մէջ եփեցէք 5 հատ չը մաքրած ճակնդեղ, կամ, որ աւելի լաւ է, խորովեցէք փեչի մէջ, կամ կրակի վերայ, մաքրեցէք, բարակ կտրտեցէք, ինչպես արշտայ, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք վերան բոլոր քամած մսաջուրը, խառնեցէք հետը առանձին եփած ճակնդեղի աղաջուրը, գցեցէք թթուասեր, տաքացրէք, բայց խիստ եփ չը տաք, որովհետնև կարող է գոյնը կորցնել, ածեցէք մէջը աղ, պղպեղ, կանաչ մաղդինոս և սամիթ։