Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 30 —

Այս կերակրի հետ կարելի է մօտ բերել և ականջուկներ (ուշկի) տես № 113։


13) ԾՆԵԲԵԿԻ ԵՒ ԾՄԵԼԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ․ տաւ. միս, 1 հատ գազար, 1 հատ պրաս, 1 հատ նեխուր, 1—3 հատ կանաչ մաղդինոս, 1—2 սոխ, ½ ֆ. ծնեբեկ, ½ ֆ. չընտրած ծմել (սպանաղ)։

Եփեցէք մաջուր, ինչպէս ասուած է № 1-ում։ Մօտ բերելուց կէս ժամ առաջ քամած մսաջրի մէջ ածեցէք ½ ֆ. կտրտած ծնեբեկ. երբոր ծնեբեկը կը փափկի, ածեցէք մէջը 2 բուռը մաքուր ընտրած և լուացած ծմել, խառնեցէք և մի քանի րոպէից յետոյ մօտ բերէք։


14) ԹԱՐՄ ՍՈՒՆԿԵՐԻՑ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւարի միս, մի կերակրի ափսէ թարմ սունկ, 6—9 հատ կարտօֆիլ, մի բուռը կտրտած կանաչ սոխ, 1—2 գդալ եղ, 1 գդալ ալիւր, ½ բաժ. թթուասեր (սմետան), կամ սեր, 1—2 սոխ, կանաչի, պղպեղ։

Եփեցէք մսաջուր՝ 3 ֆ. մսով և համեմունքով. քամեցէք։ Ճաշից մի ժամ առաջ վերցրեք մի լիքը ափսէ մաքրած թարմ սունկ և կտրտած սոխի հետ տապակեցէք եղի մէջ, խառնեցէք հետը ալիւր, ածեցէք բոլոր մսաջուրը, գցեցէք 6—9 հատ կարտօֆիլ, եփեցէք, ածեցէք մի բուռը կտրտած կանաչ սոխ, աղ արէք, աւելացրէք թթուասեր, կամ սեր, եփ տուէք, ածեցէք ապրանօթի մէջ և մօտ բերելու ժամանակ գցեցէք կանաչի ու պղպեղ։


15) ՀՈՐԹԻ ՄՍԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. հորթի միս, 2 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 5 հատ անգղիական պղպեղ, 5 հատ հասարակ պղպեղ, կանաչ մաղդինոս և սամիթ։