Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 31 —

Լուացէք 4 ֆ. միս իրա ոսկրներով, մի անգամ եփ տուէք միսը հանեցէք, նորից լուացէք սառը ջրով և դրէք կաթսայի մէջ, ածեցէք քամած մսաջուրը, գցեցէք արմտիք, համեմունք և եփեցէք թոյլ կրակի վրայ, ինչպէս առհասարակ միւս արգանակները՝ քաշելով երեսի փրփուրը, երբ որ արգանակը պատրաստ կը լինի՝ քամեցէք։

ա) Մօտ բերել կլեօցկով՝ տես № 107—110։

բ) Արշտայով (վերմիշել)՝ տես № 103։

գ) Բրնձով՝ տես № 100։

դ) Մարգարտասերմիկով՝ տես № 101։


16) ՈՉԽԱՐԻ ՄՍԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 Ֆ. ոչխարի միս, 1 հատ գազար, ½ մաղդինոս, ½ պրաս, 1 սոխ, 5—10 հատ անգղիական պղպեղ. արմտիք՝ 1 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 2 հատ կովակաղամբ (брюква)։

3 ֆ. ոչխարի միսը սառը ջրում լուացէք, գցեցէք կաթսայի մէջ, ածեցէք վերան ջուր, եփեցէք թոյլ կրակի վերայ, քաշեցէք երեսի փրփուրը, քամեցէք․ ճաշից 1 ժամ առաջ գցեցէք արմտիք, եփեցէք մինչև բոլորովին պատրաստ լինելը, մօտ բերելու ժամանակ ածեցէք կանաչի։


17) ԽՈՃՔՈՐՈՒԿԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 Ֆ. խոճքորուկի միս (խոզի ճուտ), 2 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 10—15 հատ անգղիական պղպեղ, 1—3 հատ դափնի տերև, ½ բաժ․ մարգարտասերմիկ (պերլովայա կրուպա), 1—1½ բաժակ թթուասեր (սմետան), կանաչ մաղդինոս և սամիթ։

եփեցէք մսաջուր ըստ սովորականի՝ 3 ֆ. խոճքորուկի մսով, արմտիքով և զանազան համեմունքներով. քամեցէք։ ½ բաժակ մարգարտասերմիկը առանձին եփեցէք մի գդալ եղի