Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 37 —

ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք վերան այնքան ջուր, որ մսիդ 4 մատէլ բարձր կանգնի, դրէք կրակին և եփ գալու ժամանակ քաշեցէք երեսի քափը, ապա քամեցէք մսաջուրը մաղի միջով. մօտաւորապէս ուտելուց մի ժամ առաջ մսաջուրնէլ, միսն էլ ածեցէք կաթսայի մէջ, դրէք կրակին, աւելացրէք 1½ ֆ. մաքրած և լուացած բրինձը, եթէ տեսնէք, որ միսը չաղ չէ, խառնեցէք հետը և մի գդալ եղ, երք որ թանձրանայ՝ գցեցէք աղ, ծեծած պղպեղ և զիրա։


28) ՀԱՒԻ ՇԻԼԱՓԼԱՒ

Պատրաստեցէք այնպես, ինչպէս ոչխարի մսի շիլափլաւը՝ № 27, միայն հաւը պէտք է լաւ մաքրէք, մէջը դուրս տաք և լուանաք։


29) ՀԱՐԻՍԱՅ ՄՍՈՎ, ԿԱՄ ՀՆԴՈՒՀԱՒՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. ոչխարի միս, կամ մի ամբողջ հնդուհաւ, 3 ֆ. ձաւար (բրղուլ), 1 բաժակ եղ, 1 սեղանի գդալ աղ, 1 ֆ. սոխ։

Հնդուհաւը, կամ միսը լաւ մաքրած և լուացած՝ կտրտեցէք և ածեցէք կաթսայի մէջ, եփեցէք, քաշեցէք երեսի փրփուրը քամեցէք, նորից ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք 3 ֆ. ձաւար, մսաջուրը այնքան պիտի լինի, որ ձաւարը եփելու ժամանակ ցամաքուի, հետզհետէ խառնելով՝ այնքան եփեցէք, որ միսը ոսկռահան լինի, ոսկորները հանեցէք և դէն ածէք, դարձեալ այնքան եփեցէք, մինչև որ միսը բոլորովին հալուի, եթէ շատ թաձր լինի, մի քիչ հեշտաեռի տաք ջուր աւելացրէք։ Եթէ ուզում էք առաւօտեան ուտել, եփելը պէտք է շատ շուտ սկսել։ Երբ տեսնում էք, որ միսը այնքան եփուել է, որ այլ ևս չէ երևում, այդ միջոցին եղի մէջ կարմրացրէք 1 ֆ. մանր կտրտած սոխ և ածեցէք ամեն մէկի բաժնում առանձին-առանձին, երբ որ հարիսան կրակից յետ դնէք, այն ժամանակ աղ արէք և խառնեցէք։