Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 38 —

30) ՂԱՈՒՐՄԱՅ ՈՉԽԱՐԻ ԿԱՄ ԽՈԶԻ ՄՍԻՑ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. միս, 1 քրեղան կտրտած սոխ, 1 սեղանի գդալ եղ, 5 հատ պղպեղ, 1 գդալ աղ։

Միսը կտրտեցէք, լուացէք և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք 1 բաժակ սառը ջուր, և միսը շարունակ խառնելով տապակեցէք, մինչև որ միջի ջուրը ցամաքի, ածեցէք մէջը օղակ-օղակ կտրտած սոխը և միասին եփեցէք, եթէ միսը չաղ լինի՝ եղ չի հարկաւոր, իսկ եթէ լղար է՝ մի գդալ եղ ածեցէք մէջը և այնպէս տապակեցէք, որ միսը բոլորովին կարմրի, ածեցէք աղ և ծեծած պղպեղ, լաւ խառնեցէք և պատրաստ կը լինի։


31) ՍԵՐԿԵՒԼՈՎ-ՄԻՍ (կոմշով-միս)

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. ոչխարի միս, 6—7 հատ մեծ-մեծ սերկևիլ, 1 ֆ. սոխ, ½ ֆ. եղ, 2 սեղանի գդալ մանր շաքար, մի փոքր բաժակ բարակ ծեծած դարչին, 5 արմատ համեմ, 1 սեղանի գդալ աղ։

Միսը կտրտեցէք, լաւ լուացէք և գցեցէք կաթսայի մէջ, ածեցէք այնքան ջուր, որ մսից մի 4 մատ էլ բարձր կանգնի, միսը եփ գալուց յետոյ քաշեցէք երեսի փրփուրը և մինչև մսի եփ գալը, դուք սերկևիլները, առանց կճպելու, կտրտեցէք բարակ-բարակ իր երկարութեամբ, հանեցէք միջի սերմերը և կոշտ մասերը․ օղակ-օղակ կտրտած սոխը եղով տապակեցէք թաւի մէջ, ածեցէք վերան կտրտած սերկևիլները և միասին խաշեցէք, յետոյ եփած մսաջուրը աղով քամեցէք և ածեցէք տապակի մէջ այնքան որ սերկևիլներին բաւականանայ, երբ որ սերկևիլները լաւ եփուին՝ ածեցէք մէջը բարակ ծեծած շաքար և խառնեցէք, մսաջուր այնքան չը պէտք է ածել, որ կերակուրը նոսր լինի, գցեցէք աղ և ծեծած դարչին, երբ բոլորովին պատրաստ կը լինի՝ կը ցանէք վերան մանր կտրտած համեմ։