— 39 —
32) ՉԽՐԹՄԱՅ ԳԱՌԱՆ ՄՍՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ․ գառան միս, 1 ֆ. սոխ, ½ բաժակ քացախ, կամ ժուռը (խակ խաղողի ջուր), ½ մսխալ քրքում (զաֆրան) 3—4 տակռ համեմ, 1 սեղանի գդալ աղ, 1 գդալ եղ։
Գառան միսը մանր կտրտեցէք, լաւ լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք վերան այնքան ջուր, որ միսը ծածկուի և դրէք կրակին, եփ գալու ժամանակ մսի քափը քաշեցէք, ածեցէք մէջը աղ և մի քիչ ծեծած պղպեղ, երբ միսը եփուի՝ յետ դրէք կրակից, մսաջուրը քամեցէք, իսկ միսը առանձին ընտրեցէք այդ միջոցին մանր կտրտած սոխը ածեցէք մի ուրիշ ամանի մէջ, աւելացրէք շատ քիչ ջուր, երեսը խուփով ծածկեցէք և դրէք կրակին, որ սոխը խաշուի իրա բուղի (գոլորշի) մէջ, երբ լաւ փափկի՝ ածեցէք մաղի վերայ, անցկացրէք նրա միջով՝ ուղղակի կաթսայի մէջ, այդ սոխի հետ խառնեցէք եղ և կրակի վերայ քիչ տապակեցէք, բայց չը կարմրեն, ապա կտրտած միսը ածեցէք մէջը, քիչ խաշեցէք, յետոյ աւելացրէք քամած մսաջուրը և երբ որ մի երկու անգամ եփ գայ, կրակից յետ դրէք, խառնեցէք հետը, մսաջրի մէջ առանձին բաց արած, քրքում (զաֆրան), դարձեալ դրէք թոյլ կրակի վերայ և թողէք մնայ այդպէս մինչև ճաշը. ուտելու ժամանակ ձուի դեղնուցը ածեցէք մի հողէ ամանի, կամ ապրանօթի մեջ, գդալով բաց արէք, հետը խառնեցէք քացախ, կամ ժուռ և կամ կիտրոնի ջուր, քիչ-քիչ մսաջրից վերցրէք, մինչև բոլոր մսաջուրը վերջանայ, միսն էլ հետը քցեցէք. դարձեալ կրկնում եմ, որ մսաջուրը քացախով ձուի վերայ ածելու ժամանակ շարունակ խառնեցէք, որ ձուն չը կտրուի, ուտելու ժամանակ համեմը մանր կտրտած ցանեցէք վերան։
33) ՉԽՐԹՄԱՅ ՍԱԳԻ, ՀՆԴՈՒՀԱՒԻ, ԿԱՄ ՀԱՒԻ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 գդալ հալած եղ, 1 ֆ. սոխ, 6 հատ ձու, ½ մսխալ քրքում (զաֆրան), 3—4 տակռ համեմ, ½ բաժ․ քացախ, 1 սեղ․ գդալ աղ։