Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 41 —

կաթսայի մէջ, գցեցէք և դմակը, ածեցէք այնքան ջուր, որ մսից մի 4 մատ էլ բարձր կանգնի, ապա դրէք կրակին և եփ գալու ժամանակ քաշեցէք երեսի փրփուրը, գցեցէք աղ, մի 3—4 անգամ եփ գալուց յետոյ, քամեցէք մսաջուրը առանձին ամանի մէջ, իսկ մսերը առանձին ընտրեցէք, տակի մնացած տիրդը (աղբը) դէն ածէք, յետոյ, թէ այդ մսաջուրը և թէ մսերը դարձեալ ածեցէք կաթսայի մէջ և դրէք կրակին, խառնեցէք հետը կտրտած սոխ և ծեծած բրինձ, յետոյ հանեցէք միջի դմակը, սառեցրէք և շատ մանր ծեծեցէք սուր դանակի բերանով, այդ էլ ածեցէք կաթսայի մէջ, մի քիչ ժամանակից յետոյ կաթսան կրակից քիչ հեռու դրէք և այդպէս մնայ մինչև ուտելը, ուտելու ժամանակ կոտրեցէք 4 հատ ձու, նրա դեղնուցը բաց արէք մի որ և է ամանի մէջ և խառնեցէք հովացրած մսաջրի հետ, շարունակ խառնելով, որ ձուն չը կտրուի, քիչ մանրացրած պղպեղ գցեցէք, մի քիչ մսաջրի մէջ բաց արէք քրքում և այդ էլ խառնեցէք կերակրի մէջ, բաժինները ածելու ժամանակ՝ ցանեցէք վերան մանր կտրտած թարխուն և համեմ։ Եթէ ուզում էք որ բոզբաշը թթու լինի՝ ձու գցելու ժամանակ քացախ խառնեցէք, կամ շլորը եփեցէք առանձին ջրի մեջ, անցկացրէք մաղի միջով և խառնեցէք արգանակի հետ։


35) ՔՈՒՖԹԱՅ-ԲՈԶԲԱՇ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 5 ֆ. միս, 1½ ֆ. սոխ, ¼ ֆ․ դմակի եղ, 3 ձու, 4 սեղ. գդալ ծեծած բրինձ, 1 սեղանի գդալ աղ, 5 հատ պղպեղ, (10 հատ հիլ, 1 թէյի գդալ դարչին), ½ մսխալ քրքում (զաֆրան), մի քանի հատ թարխուն, 5 արմատ համեմ։

5 ֆ. ոչխարի, կամ գառան միսը կտրտեցէք՝ փափուկ մսերը առանձին, իսկ ոսկրոտ մսերը առանձին. փափուկ մսերը լաւ ծեծեցէք, իսկ ոսկրոտ մսերը լուացէք, ածեցէք կաթսայի մէջ և վերան էլ այնքան ջուր, որ մսից մի 4 մատ էլ բարձր