Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 42 —

կանգնի, քիչ աղ արէք, եփեցէք, քաշեցէք երեսի փրփուրը, ապա ջուրը քամեցէք մի ուրիշ ամանի մէջ, մսերն էլ դուրս տուէք և տակի կեղտը դէն ածէք, մօտ բերելուց 1 ժամ առաջ 1 ֆ. կտրտած միսը դմակով տապակեցէք, ածեցէք վերան մսաջուրը և եփեցէք։

Քուֆթաները, պատրաստեցէք այսպէս՝ ծեծած մսի հետ լաւ բարակ ծեծեցէք և մնացած ½ ֆ. սոխը, խառնեցէք դրա հետ 3 հատ հարած ձու, աղ, պղպեղ, (եթէ կամենում էք՝ 5 հատ հիլ և մի թելի գդալ դարչին), այս բոլորը իրար հետ լաւ խառնելուց յետոյ այդ ծեծած մսից վերցրէք մի մեծ ընկոյզի չափ, կլորացրէք ծեծած բրնձի մէջ և կամաց գցեցէք կաթսայի մէջ, բոլորը վերջացնելուց յետոյ եփած մսի կտորներն էլ ածեցէք մէջը, եփ տուէք, այդ մսաջրի մի գդալի մէջ բաց արէք ½ մսխալ քրքում և ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք մանր կտրտած թարխուն և համեմ, մի քանի րոպէյից պատրաստ կը լինի։


36) ՏՕԼՄԱՅ ՈՉԽԱՐԻ, ԿԱՄ ԳԱՌԱՆ ՄՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. միս, ½ ֆ. սոխ, 10 հատ ծեծած պղպեղ, 1 սեղանի գդալ աղ, 1 սեղ. գդալ ծեծած բրինձ, 4 հատ ձու, 1 սեղ. գդալ եղ, 1 կճուճ մածուն, 1 հատ սոխ, քրքում (զաֆրան), 2 գդալ ծեծած դարչին, 4 գդալ ծեծած շաքար, վազան տերև։

Ընտրեցէք բոլորովին փափուկ միս` առանց ջլերի, լաւ ծեծեցէք սուր դանակով (դանակը պէտք է մեծ և ծանր լինի), սոխն էլ հետը ծեծեցէք, ծեծած մսի վրայ շաղ տուէք պղպեղ, աղ և բրինձ, 4 ձու կոտրեցէք մի ամանի մէջ, բացարէք և խառնեցէք ծեծած մսի հետ, այս բոլորը լաւ ծեծելուց և խառնելուց յետոյ, խաղողի տերևը գցեցէք եփ տուած ջրի մէջ և մի քանի վայրկենից հանեցէք, դրէք մի տեղ, որ և քամուի և սառչի. ապա այդ ծեծած մսից ամեն անգամ այնքան վերցրէք, որ կարելի լինի փաթաթել մէկ տերևի մէջ. այսպէս