Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 45 —

խառնեցէք մինչև եփուելը, որպէս զի մածունը չը շաղուի․ այնքան եփեցէք, որ բրինձն էլ լաւ եփուի, ապա գցեցէք կտրտած համեմ և մօտ բերէք։ Մածնեսպասը ամառը կարելի է ածել մի հողէ ամանի մէջ, սառեցնել և այնպէս մօտ բերել։ Մածսեսպասը եփելուց յետոյ պղնձէ կաթսայի մէջ անենևին չը պէտք է պահել։


Բ) ՏՐՈՐԱԾ ԱՐՄՏԻՔՈՎ ՄՍԵՂԷՆ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ

Ընդհանուր կանոն՝ ընդեղէն, արմտեղէն և կորկոտեղէն (ձաւար) արգանակների

Վերցրէք արմտիք՝ գազար, կովակաղամբ (брюква), գետնախնձոր և այլն, լուացէք և զեռ դանակով ձեռք չը տուած գցեցէք տաք ջրի մէջ, մի անգամ միայն եփ տուէք, որպէս զի դուրս գայ մէջի դառնութիւնը և խոնաւահամը, (կանաչեղէնը թարմ ժամանակ խոնաւութւն է պարունակում իւր մէջ), իսկոյն գցեցէք մաղի վրայ, մաքրեցէք, լուացէք, մանր կտրտեցէք, գցեցէք քարէ կաթսայի մէջ և ածեցէք վրան եփ տուած ջուր, կամ մսաջուր, դրէք կրակին, երբ որ բոլորովին եփ գայ անցկացրէք փլաւ քամիչի միջով, խառնեցէք մսաջրի հետ, աւելացրէք կաթնաձու[1]) արգանակը տաքացրէք՝ շարունակ խառնելով, բայց չը թողնէք, որ եփ գայ, ապա թէ ոչ ձուն կը կտրուի։ Կալթնաձուն նրա համար պէտք է խառնել, որ տրորած արմտիքը կաթսայի տակը չը նստեն, այս կաթնաձուն նոյն նպատակով գցում են և կորկոտի արգանակի մէջ։

Նկատողութիւն որսի մսի արգանակի մասին։ Որսի՝ օր․ հաւի, նապաստակի ևայլ մսերը պէտք է եղի մէջ տապակել, փափուկ միսը բաժանել ոսկորներից և կտրտել շատ մանր, սրա հետ խառնել 1 գդալ ալիւր և մի քիչ մսաջուր, եփ տալ,

  1. Վերցրէք 2 ձուի դեղնուց և բացարէք նրան ½ բաժակ սերի, կամ կոթի մեջ, քամեցէք և խառնեցէք արգանակի հետ։