Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 49 —

Պատրաստեցէք մսաջուր, ինչպէս հարկն է՝ 3 ֆ. հորթի մսով և արմտիքով, քամեցէք։

5 հատ վարունգը կճպեցէք, կտրտեցէք, եփեցէք աղով եփ տուած ջրի մէջ, ածեցէք փլաւքամիչի վերայ, ողողեցէք սառը ջրով և ածեցէք ապրանօթի (սուփովնիկ) մէջ։ Մնացած 5 վարունգը կճպեցէք, իւրաքանչիւրը չորս մաս արէք, միջի սերմերը դէն ածէք, իսկ մնացածը ածեցէք կաթսայի մէջ ու գցեցէք ¼ ֆ. եփած խոզապուխտ, 1 հատ սոխ, 1—2 մեխակ, աւելացրէք մսաջրի երեսից քաշած չաղութիւնը, եփեցէք թոյլ կրակի վերայ մինչև փափկելը, գցեցէք դրա մէջ մի գդալ ալրի հետ խառը ½ գդալ եղ, եփ տուէք։ Մօտ բերելուց առաջ հանեցէք միջի բոլոր խոզապուխտը, իսկ մնացած բոլորը անցկացրէք մաղի միջով ուղղակի կաթսայի մէջ, խառնեցէք հետը մսաջուրի, կրակից մի քիչ հեռու պահեցէք և թողէք, որ հանդարտուի, քաշեցէք երեսի չաղութիւնը, ածեցէք 2 դեղնուցի հետ խառը ½ բաժակ թանձր սեր, լաւ տաքացրէք՝ շարունակ խառնելով, որ շատ եփ չը գայ, գցեցէք ըստ ձեր ճաշակի՝ աղ, պղպեղ և կանաչ սամիթ։

Սորա հետ կարելի է մօտ բերել և սպիտակ հացի փռնչոր № 97։


45) ՈՍՊԷ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½, ֆ. տաւ. միս, 1 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 1 հատ սոխ, 1—2 բաժակ ոսպ, 1 ֆ․ հում խոզապուխտ, 2 սոխ, ½ գդալ եղ, 2 դեղնուց, ½ բաժակ սեր, փռնչոր № 97։

Պատրաստեցէք մսաջուր ½ ֆ. մսով և արմտիքով, քամեցէք։ 1—2 բաժակ (մօտ 1 ֆ.) ոսպը, 1 ֆ. հում խոզապուխտը, (եթէ կայ, իսկ եթէ չը կայ, այն ժամանակ տաւրի միսը 3 ֆ․ լինի) 2 հատ սոխը և 1 հատ գազարը եփեցէք ջրով, քաշեցէք երեսի փրփուրը, ծածկեցէք խուփով, դրէք

4