Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 51 —

48) ԹԱՐՄ ՍՈՒՆԿԵՐԻՑ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½—3 ֆ. տաւրի միս, 10—15 հատ անգղիական պղպեղ, 1—2 հատ դափնի տերև, 1 կերակրի խորը ափսէ մաքրած սունկ, 1 հատ սոխ, 1 գդալ եղ, 1 գդալ ալիւր, 2 ձուի դեղնուց, ½ բաժակ սեր և հասարակ պղպեղ։

Եփեցէք մսաջուր ինչպէս հարկն է՝ 2½—3 ֆ. տաւրի մսով և համեմունքով. քամեցէք։

Մաքրեցէք մի խորը ափսէ լիքը թարմ սունկ, մի քանի անգամ սառը ջրով լուացէք, կտրտեցէք, ածեցէք քարէ կաթսայի մէջ, խաշեցէք 1 գդալ եղով, աւելացրէք մի գդալ ալիւր, մի քիչ աղ, ով կամենում է՝ կարող է գցել եղի մէջ տապակած սոխ, խառնեցէք, աւելացրէք մի քիչ մսաջուր եփեցէք, մինչև որ կը փափկի, քամեցէք, անցկացրէք մաղի միջով։ 2 ձուի դեղնուցը խառնեցէք ½ բաժակ սերի հետ, քամեցէք, բացարէք 2—3 գդալ մսաջրով, ածեցէք ընդհանուր մսաջրի մէջ, աղ արէք լաւ տաքացրէք՝ շարունակ խառնելով։ Մօտ բերելու ժամանակ ածեցէք մի քիչ պղպեղ։


49) ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆՈՎ (պօմդամուր) ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 ֆ. տաւրի միս, 1 ֆ. հորթի միս, 1 հատ հաւ, (կամ այս բոլորի փոխարէն 3—4 ֆ. տաւրի միս), 2 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 3—5 հատ կարմիր պորինջան, կամ սրանից պատրաստած թանձր հիւթ (տես գրքի երկրորդ մասը), 2 գդալ ալիւր, կամ ½ բաժ. մարգարտասերմիկ, 1 գդալ եղ, 1½-2 բաժ. թթուասեր, կանաչ մաղդինոս և սամիթ, (½ բաժ. սպիտակ գինի), (2 դեղնուց և ½ բաժ. սեր)։

Պատրաստեցէք մսաջուր՝ ինչպէս հարկն է, նշանակեալ մսով և արմտիքով, քամեցէք։

Վերցրէք ամենահասած կարմիր պորինջանները, միջի սերմերը և ջուրը դէն ածեցէք, իսկ մնացած մասը կտրտեցէք, ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք 1 գդալ եղ, խաշեցէք մինչև պատրաստի լինելը, աւելացրէք 2 գդալ ալիւր, խառնեցէք և