— 62 —
գցեցէք ½ ֆրանսիական կճպած բուլկի, մի անգամ եփ տուէք, անցկացրէք մաղի միջով, խառնեցէք 3 շիշ եփ տուած կաթի մէջ, եփ տուէք, գցեցէք 1—2 բաժակ եղ, աղ, կամ շաքար։
Զ) ՔԱՂՑՐ ԵՒ ՏԱՔ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ ԿԱԹՆԻՑ, ԳԻՆՈՒՑ ԵՒ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ
74) ԿԱԹՆԷ ԱՐԳԱՆԱԿ ՀԱՄԲՈՅՐՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 շիշ կաթ, 6 ձու, 1½ բաժակ շաքար, վանիլայ և կենամոն (դարչին)։
Հարեցէք 6 ձուի սպիտակուցը, հետզհետէ խառնելով հետը 1½ բաժակ մանր ծեծած շաքար և թէյի ½ գդալ կինամոն, խառնեցէք և այդ բանը թումբ-թումբ (ամեն մէկ թումբը 1—2 գդալ մեծութեամբ) ածեցէք երկաթեայ թիթեղի վերայ, որի վերայ պէտք է փռած լինի մաքուր թուղթ, դրէք վառարանի մէջ, թխեցէք չորացրէք շարունակ 3 ժամ։ (Ահա այս քաղցր թխուածքը կոչվում է համբոյր֊безé)։ Մնացած 6 դեղնուցը հարեցէք ½ բաժակ շաքարի հետ՝ մինչև սպիտակելը, բաց արէք 9 բաժակ անարատ (սերը չը քաշած) եփ տուած և մի փոքր հովացրած կաթնով, տաքացրէք, շարունակ խառնեցէք, մինչև որ խիստ տաքանայ, շուռ տուէք ապրանօթի մէջ և մօտ բերէք համբոյրով։
Այս կերակուրը կարելի է սառած էլ մօտ բերել։
75) ՆՇԷ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժակ քաղցր նուշ, ½ բաժակ դառը նուշ, 1 բաժակ լաւ չամիչ, կինամոն (դարչին), ½ բաժակ բրինձ, ¼—½ ֆ. մանր շաքար։
2 բաժակ քաղցր և ¼ բաժակ դառը նուշը ածեցէք եփ տուած ջրի մէջ, մի անգամ եփ տուէք և իսկոյն դուրս տուէք, կճպահան արէք, ծեծեցէք հաւանգի մէջ, ծեծելու ժամանակ