— 65 —
եփել. կաթսայի մէջ ածեցէք 1 բաժակ ջուր, մէջը խաչաձև դարսեցէք մի քանի հատ բարակ փայտեր. իսկ այդ փայտերի վերայ դրէք ամբողջ գառը, կամ ուլը, խուփով ծածկեցէք և խաշեցէք իրա գոլորշու (բուղ) մէջ։ Այս ձևով եփածը շատ համով կը լինի։
81) ԵՓԱԾ ՀԱՒ ՔԻՇՄԻՇՈՎ ԵՒ ԶՐԻՇԿՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 չաղ հաւ, ½ ֆ․ զրիշկայ, 1 ֆ․ քիշմիշ, 1 գդալ եղ, 1 բաժակ ծեծած շաքար և աղ։
Մէկ հատ լաւ չաղ հաւը փետրեցէք (բմբուլը հանել) կտրտեցէք, լուացէք և եփեցէք ջրի մէջ։ Ընտրեցէք քիշմիշը և զրիշկան, լուացէք, ածեցէք թաւի մէջ և եղի հետ խաշեցէք, աւելացրէք 1 բաժակ ծեծած շաքար և աղ, ապա հաւը դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ և ածեցէք վերան այդ խաշած քիշմիշը և զրիշկան, սառեցրէք և մօտ բերէք։ Կարելի է և հաւը մաքրելուց և փորը դուրս տալուց յետոյ ամբողջութեամբ եփել, լցնելով փորը քիշմիշի և նուշի խառնուրդով, ինչպէս վերևը յիշեցինք։
82) ՍԱՌԸ ԵՓԱԾ ՀԱՒ ԿԱՄ ՀՆԴՈՒՀԱՒ
Հաւը, կամ հնդուհաւը լաւ փետրեցէք և փորը դուրս տալուց յետոյ գցեցէք կաթսայի մէջ, եփեցէք ջրով, քաշեցէք երեսի փրփուրը. հաւը, կամ հնդուհաւը եփելուց յետոյ հանեցէք, դարսեցէք սկուտեղի (բլուդ) վերայ, սառեցրէք և մօտ բերէք, իսկ մսաջուրը տաք-տաք մօտ բերէք՝ իբրև արգանակ։
83) ՍԱՌԸ ԵՓԱԾ ՍԱԳ
Սրան էլ պէտք է վերոյիշեալի նման եփել, բայց եփելուց յետոյ մօտ բերելու ժամանակ վրան 1 հատ թթու նուռը քամեցէք։