Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 68 —

և 7 հատ եփած ու մանր կտրտած կարտօֆիլները, երբ որ այս բոլորը միասին եփ գայ, գցեցէք 10 հատիկ ծեծած պղպեղ, 5 հատ դափնի տերև և մի քիչ ջրի մէջ թրջած քրքում, շաղ տուէք վրան ½ բաժակ կտրտած համեմ, գցեցէք աղ և մօտ բերէք։

88) ՀՈՆԷ-ՍՊԱՍ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3-4 բաժակ չորացրած հոն, 1 բաժակ ալիւր, կամ ծեծած բրինձ, կամ պաքսիմատ (սուխար), 2 արմատ համեմ և պղպեղ։

Հոնը լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, լցրէք վերան այնքան որ համարեայ թէ կաթսան լցուի, դրէք կրակի վերայ և այնքան եփեցէք, որ հոնը լաւ փափկի, յետոյ միջի ջուրը ածեցէք մի ուրիշ հողէ ամանի մէջ, իսկ հոնը մաղի միջով անցկացրէք մի ուրիշ ամանի մէջ, այդ ժամանակ իրա ջուրն էլ ածեցէք մաղի վերայ և հոնի հետ տրորելով միասին անցկացրէք։ Մի բաժակ ալիւրը բաց արէք մի քիչ հոնի ջրի մէջ, լաւ տրորեցէք, որ ալիւրը կոշտերով չը մնայ, այս ալրէ ջուրը ածեցէք հոնէ-սպասի մէջ, դրէք կրակի վերայ, շարունակ խառնեցէք, մինչև որ եփ գայ, ուտելու ժամանակ ցանեցէք վերան կտրտած համեմ և պիտնայ, իսկ աղը, ով ուզում է, պէտք է ամեն մէկը իրա բաժնում գցի։ Աւելի լաւ է հոնէ-սպասը եփել կաւից շինած կաթսայի մէջ, որովհետև պղնձէ ամանը ժանգոտում է և սպասը փոխում է իրա համը, իսկ եթէ պղնձէ կաթսայի մէջ պիտի եփէք՝ պատրաստելուց յետոյ իսկոյն դատարկեցէք մի հողէ ամանի մէջ։

89) ԼՈԲԷ-ՍՊԱՍ

Մի քրեղան, կամ 2—3 բաժակ լոբին ընտրեցէք, լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ լոբին ծածկուի, դրէք կրակին, եթէ ջուրը ցամաքի՝ աւելացրէք