— 69 —
նոր ջուր, կտրտեցէք 3 հատ սոխ և ածեցէք մէջը. երբոր լոբին լաւ փափկի, երկարակոթ փայտէ գդալով լաւ հարեցէք, եթէ հարելուց յետոյ տեսնէք, որ շատ է թանձրանում՝ դարձեալ ջուր աւելացրէք, յետոյ ծեծեցէք 2 սեղանի գդալի չափ ընկոյզ ածեցէք կաթսայի մէջ, խառնեցէք, հանդարտ եփ տուէք, աղ արէք և գդալով դարձեալ տրորեցէք։ Լոբէ-սպասը չը պետք է խիստ թանձր և նոսր լինի, այլ միջակ։ Պատրաստ լինելուց յետոյ վերան շաղ տուէք մանր կտրտած համեմ, քոռթին (քոնդար), թարխուն, եթե կամենաք պղպեղ էլ գցեցէք։
Սրա համար էլ կարելի է խորհուրդ տալ, որ հողէ կաթսայի մէջ եփէք։
90) ԶԱՐԲԱԲ-ԼՈԲԻ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 քրեղան լոբի, 3 սոխ, 1 բաժակ քիշմիշ, 1 բաժակ նուշ, ½ բաժակ զրիշկայ, 2-3 գդալ մեղր և եղ։
Լոբին եփեցէք այնպէս, ինչպէս վերևն գրուած № 89. երբոր սոխը կածէք կաթսայի մէջ, հետը գցեցէք և մի բաժ. քիշմիշ, ½ բաժակ կճպած նուշ, 1 բաժակ զրիշկայ, կամ մի ուրիշ թթու պտուղ, եփեցէք, եթէ ջուրը պակասի՝ աւելացրէք նորը, լոբին լաւ եփելուց յետոյ, փոխանակ ընկոյզի, ածեցէք մէջը 2—3 գդալ մեղր, կամ 1 բաժակ շաքար, լոբին լաւ հարեցէք, աղ արէք և պատրաստ կը լինի։
91) ՈՍՊԷ-ՍՊԱՍ
Ընտրեցէք 1 քրեղան ոսպ, լուացէք և ածեցէք կաթսայի, կամ հողէ կճուճի մէջ, ածեցէք վերան այնքան ջուր, որ ոսպը ծածկուի, դրէք կրակին, երբոր լաւ եփ գայ՝ կտրտեցէք 5 հատ սոխ, ածեցէք մէջը և լաւ եփելուց յետոյ, ածեցէք 2 սեղանի գդալ ծեծած ընկոյզ, աղ և պղպեղ, եթէ կամենում էք, որ