Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 70 —

թթու լենի՝ եփելու ժամանակ ածեցէք 1 բաժակ հոնի ախտայ (չուրչայ), այնպէս արէք, որ սպասը թանձր և նոսր չը լինի այլ միջակ և ջուրը ցամաքելու ժամանակ աւելացրէք հեշտաեռի (սամովարի), կամ ուրիշ եփ տուած ջուր։

ԲԱԿԼԷ ՍՊԱՍՆ էլ պէտք է սրա նման եփել։

92) ՆՈԽՈՒԴԻ-ՍՊԱՍ (մուկաշար)

Նուխուդները ընտրեցէք և աղացէք ձեռնաղօրիով (ձեռքով աղալու գործիք - ручная мельница), 3 բաժակ այդ նոխուդից ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ նոխուդից էլ մի քիչ բարձր կանգնի, դրէք կրակին, եփեցէք, եփելու ժամանակ 3 հատ սոխ կտրտեցէք և ածեցէք մէջը, երբ որ եփուելուց յետոյ ջուրը պակասի, դարձեալ աւելացրէք, ածեցէք մէջը 2 սեղանի գդալ ծեծած ընկոյզ, տրորեցէք, աղ արէք, վերջապէս վրան շաղ տուէք 2 արմատ մանր կտրտած համեմ և մօտ բերէք։

Այսպէս փէտք է եփել և ԲԱԿԼԻ ՄՈՒԿԱՇԱՐԸ, բայց բակլան շատ թեփ ունենալու պատճառաւ, աղալուց յետոյ քամու տուէք։ որ բոլոր թեփը զատուի։

93) ՍՈՒՆԿԷ ԱՐԳԱՆԱԿ

93) ՍՈՒՆԿԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է ½ ֆ. սունկ, 2 բաժ. սոխ, 1 թէյի փոքր բաժ. ձէթ, 2 գդալ ծեծած բրինձ, 5 հատ դափնի տերև, 10 հատ պղպեղ, ½ մսխալ քրքում (զաֆրան), 3 արմատ համեմ և աղ։

½ ֆ. սունկը մի քանի անգամ տաք ջրով լաւ լուածէք, վրան ածեցէք եփ եկած ջուր և մի ամբողջ գիշեր թրջած պահեցէք. միւս օրը առաւօտեան ջուրը, քամեցէք մի ուրիշ ամանի մեջ, իսկ սռւնկերը ընտրեցէք, լաւ նայեցէք, որ մէջը որդ չը լինի, այդ ընտրած սունկերը և իրա ջուրը ածեցէք կաթսայի մէջ, եթէ իրա ջուրը քիչ լինի՝ աւելացրէք էլի ուրիշ եփ եկած ջուր, եփեցէք, ջուրը քամեցէք առանձին տեղ,