Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 79 —

ձևերով, մօտ 35 հատ, իւրաքանչիւր կտորի վրայ դրէք մի քիչ պատրաստած միջուկ, ծալեցէք եռանկիւնի կարգանդակների նման, ծայրերը կպցրէք, տապակեցէք ½ բաժ. տաքացրած եղի մէջ։

Մսի միջուկը՝ 1 հատ միջակ մեծութեամբ սոխը, մանր կտրտեցէք, տապակեցէք 1 գդալ եղի մէջ, խառնեցէք հետը մանր կտրտած հում, կամ եփված տաւրի, կամ հորթի միս, գցեցէք աղ, պղպեղ, մի քիչ տապակեցէք, կարելի է աւելացնել և 1 հատ պինդ եփած ձու։

Սունկի միջուկ՝ ¼ ֆ. չորացրած սունկերը, եփեցէք մսաջրի մէջ, կտրտեցէք մանր, տապակեցէք մի գդալ եղի և մանր կտրտած սոխի հետ, աղ արէք։

ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ (պիրաժկի)

Ծանօթութիւն։ Կարգանդակներ կարելի է պատրաստել շերտաւոր (կարգ-կարգ) խմորից, իւղային, փխրուն (հեշտ փշրուող) և թթիմորով, որոնց մասին մանրամասն ասուած է՝ № 294-299։

114) ԿԱՐԳԱՆԴԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԵՐՏԱՒՈՐ ԽՄՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. ալիւր, ½ ֆ. եղ, 1 հատ ձու՝ կարգանդակների երեսին քսելու համար։

Խմորը պատրաստեցէք ½ բաժակ ջրով և 2 բաժ. ալրով, (ալրից ¼ բաժակ պահեցէք՝ խմորի սեղանի վրայ փռելու համար), գրտնակով[1] խմորը բացարէք կէս մատի հաստութեամբ:

Կէս ֆ. թազայ կարագ եղը լուացէք խիստ սառը ջրի մէջ և գդալով այնքան խառնեցէք, որ բոլորովին տրորուի և խոշոր մասեր այլևս չմնան, մի քանի անգամ անձեռոցիկի (սալֆետկայ)

  1. Երկար և կլոր փայտ է, խմոր բացանելու համար։