— 81 —
116) ՓԽՐՈՒՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ՀՈՐԹԻ ԱԽՈՆԴԱՆՔՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է Հորթի մեծ ախոնդանքի (թոք, ջիգար և այլն) կէսը, կամ մէկ հատ՝ փոքրը, ⅛ ֆ. եղ, ½ գլուխ սոխ, 1-2 ձու, աղ, պղպեղ։
Փխրուն խմորի համար (№ 296-297)՝ 1 ֆ. (3 բաժակ) ալիւր, 2 ձու, ½ բաժակ թթուասեր (սմետան), 2 գդալ եղ, 1 հատ ձու՝ խմորին քսելու համար։
Հորթի ½ ախոնդանքը եփեցէք. տապակի մէջ գցեցէք 1 գդալ եղ, ածեցէք մանր կտրտած սոխ, տապակեէք, խառնեցէք, լցրէք սրա մէջ մանր կտրտած (ծեծած) ախոնդանքը, աղ, մի քիչ պղպեղ և եփած ու կտրտած ձու։ Խմորը բարակ բաց արէք, դրէք վերան պատրաստի միջուկը (ֆարշ), ափները վրայ բերէք՝ ծայրերին գեղեցիկ ձև տալով, քսեցէք ձու և դրէք վառարանի (փեչ, պլիտայ) մէջ։
117) ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ԲՐՆՁՈՎ ԵՎ ՁՈՒՈՎ
Եփեցէք 1 բաժակ բրինձ՝ ինչպես ասուած է պիրոգների ծանօթութեան մէջ (տես գլ. Թ.) աւելացրէք 1 գդալ եղ և 2-3 պինդ եփած ու մանրացրած ձու աւելացրէք 2 գդալ չաղ մսաջուր (բուլիօնի երեսից քաշած), գցեցէք աղ, կանաչի. այս բոլորը լցրէք իւղային, փխրուն, կամ թթխմորով պատրաստած խմորի մէջ, ինչպես ասուած է ծանօթութեան մէջ։ Խմորների պատրաստելը տես № 294-299։