ՍՕՈՒՍՆԵՐ, ԿԱՄ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ
Ծանօթութւուն սօուսի եւ ալրի համեմունքների մասին։ 6-8 մարդու համար սօուս պատրաստելուց յետոյ ընդամենը պիտի ստացուի 2½ բաժակ։ Սօուսների մեծ մասը պատրաստվում Է հետևեալ կերպով. վերցրէք ⅛-¼ ֆ. ամենալաւ եղից և գցեցէք կաթսայի մէջ, աւելացրէք ½ բաժակ շարմաղ ալիւր (լաւ ցորենի ալիւր), խառնեցէք, մի փոքր տապակեցէք, ածեցեէք մէջը 3 բաժակ մսի, կամ ձկան բուլիօն, եփ տուէք, որքան շատ այնքան լաւ (մօտ 2 ժամ). քամեցէք, յետոյ գցեցէք միւս պիտոյիքները։ Սօուսի երկար եփ տալու ժամանակ ալրի համը բոլորովին կորչում է և ուտելու Ժամանակ չէք զգում՝ ալիւր խառնած է թէ՞ ոչ։ Մօտ բերելու ժամանակ այս սօուսի մի մասը պէտք է ածել ձկան, մսի և կամ բուդինգի վերայ, իսկ մնացածը պէտք է մօտ բերել սօուսամանի մէջ (սօուսնիկ):
Նշանակուած է 6-8 մարդու բաժին.
9-12 մարդու համար պէտք է աւելացնել 1½ անգամ,
12-18 > > > > 2 >
19-24 > > > > 2½ >
Եթէ հիւրերը շատ են՝ կերակուրները պէտք է 2 սկուտեղով (բլիւդով) մօտ բերել։
Շատ յարմար և ձեռնտու է սօուսների համար գործածւող եղ-ալիւրը, տապակած ալիւրը և այրած շաքարը՝ մի քանի շաբաթուայ համար պատրաստել, եթէ ի հարկէ մշտական հարկաւոր է ձեր գործածած կերակրների համար, օրինակ՝
118) ՍՊԻՏԱԿ ՍՕՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՂ—ԱԼՐԻ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Վերցրէք 1 ֆ. եղ, տաքացրէք, կրակից յետ դրէք, հանդարտ թողէք, այս պարզած եղը ածեցէք կաթսայի մէջ և