Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 83 —

հետզհետէ խառնելով գցեցէք մէջը 2 բաժակ ալիւր, մի անգամ եփ տուէք, ածեցէք ջնարակուած կճուճի մէջ (муравленный горшокъ), դրէք մի սառը տեղ և հարկաւոր եղած ժամանակ, գործածեցէք սպիտակ սօուսների համար։ 6 մարդու համար սրանից բաւական է 1-2 գդալ։

119) ՄՈՒՔ ՍՕՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՐՈՒԱԾ ՇԱՔՐԻ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ

Վերցրէք ½ ֆ. շաքրի կտորտանք, ջրով թաց արէք, ածէք մաքուր թաւի մէջ, տաքացրէք, մինչեւ որ շաքարը մուք կարմիր գոյն ստանայ, ածեցէք մի քիչ եփեկած ջուր, եփ տուէք և ածեցէք կճուճի մէջ։ Գործածեցէք թթուաշ սօուսների համար, նախ քան գործածելը սրանից վերցրէք և մի քիչ տաքացրէք։

120) ՍՕՈՒՍԻ ՀԱՄԱՐ ՏԱՊԱԿԱԾ ԱԼՐԻ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ

վերցրէք ցորենի չոր ալիւր, ածեցէք մաքուր կաթսայի մէջ, դրէք թոյլ կրակի վերայ և գդալով խառնեցէք, մինչև որ ալիւրը կարմրի, կրակից յետ. դրէք և խառնեցէք մինչև հովանալը. ածեցէք ցամաք բղուղի (բանկայ) մէջ և պահեցէք մի չոր տեղ։ Գործածելուց առաջ՝ այս ալրից վերցրէք 1 գդալ, խառնեցէք 1½ գդալ եղի հետ և եփ տուէք։ Այս տեսակ ալիւրը գործ է ածվում թանձր և մուք սօուսների համար։

Ա. ՀԱՄԵՄՈՒՆՔ՝ ՄՍԵՂԷՆ ԿԵՐԱԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ

121) ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՕՈՒՍ

Վերցրէք մի գդալ պատրաստած եղ-ալիւր (տես № 118), բաց արէք 3 բաժակ մսաջրով, աղ արէք, եփեցէք մօտ 2