— 85 —
124) ՍՊԻՏԱԿ ՍՕՈՒՍ՝ ԵՓԱԾ ՀՈՐԹԻ ՄՍԻ, ՀԱՒԻ, ԿԱՄ ՀՆԴՈՒՀԱՒԻ ԵՒ ՁԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ գդալ եղ, ⅔ բաժ. ալիւր, 1—1½ բաժ. թթուասեր, (սմետան), 2 գդալ թթու դրած հաղարճ (սմարոդինա)՝ (տես գրքի երկրորդ մասը), մաղդինոս և սամիթ։
1½ գդալ եղը խառնեցէք ⅔ բաժակ ալրի հետ, մի փոքր տապակեցէք, բաց արէք 3 բաժ. հաւի, կամ հնդուհաւի մսաջրով, եփ տուէք մօտ երկու ժամ, քամեցէք, գցեցէք թթուասեր։ Եթէ ուզում էք՝ 2 գդալ թթու դրած հաղարճը եփ տուէք, խառնեցէք 1 թէյի գդալ մանր կտրտած կանաչ մաղդինոս, սամիթ և աղ արէք, ապա գցեցէք սօուսի մէջ։
Մօտ բերելու ժամանակ միսը ածեցէք սկուտեղի վրայ, սօուսն էլ հետը։ Ամբողջ սօուսը 4 բաժակից քիչ չը պէտք է լինի։
125) ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆՈՎ ՍՕՈՒՍ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 հատ կարմիր պորինջան (պօմդամուր), 2—3 կտոր շաքար, մի գդալ ալիւր, 1—2 գդալ եղ։
2—3 հատ ամենահասած և խոժոր պորինջանները կտրտեցէք, հանեցէք միջի սերմերը և դէն ածէք, խաշեցեք եղի մէջ, աւելացրէք մի քիչ մսաջուր. քամեցէք մաղի միջով, գցեցէք մէջը շաքար։ Մի գդալ եղը խառնեցէք մի գդալ ալրի և պորինջանների հետ, աղ արէք, աւելացրէք մսաջուր, եփ տուէք, ածեցէք՝ տաւրի, եփած ոչխարի, եփած հնդուհաւի, կամ հաւի վրայ։
Բ. ՍՕՈՒՍՆԵՐ՝ ՁԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
126) ԽԱՐԴԱԼԻ ՍՕՈՒՍ ԶԱՆԱԶԱՆ ՁԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 գդալ խարդալ (գարչիցայ), 1 գդալ ալիւր, 4 դեղնուց, ¼-½ բաժ. սեղանի գինի, ½ կիտրոն (լիմոն)։
Մէկ գդալ խարդալը, կէս գդալ ալիւրը և մի գդալ եղը