Բ
հայկական ընտանիքներում, որ ի հարկէ ապացոյց կըլինի՝ թէ հայերիս համար հարկաւոր են այս տեսակ գրքեր, այն ժամանակ խոստանում ենք սրա երկրորդ հրատարակութեան բովանդակութիւնը աւելի հարուստ և բազմակողմանի անել, իսկ գրքի գինը աւելի մատչելի:
ԳՐՔԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ՁԵՒԸ
Մի որ և է կերակուր պատրաստելուց առաջ նախ պէտք է ծանօթանալ նրա պատրաստելու եղանակի հետ, յետոյ պատրաստել բոլոր այն հարկաւոր պաշարները (մասալլահ), որոնք վերնագրի տակ հետևում են մանր տառերով հարկաւոր է բառին, իսկ վերջը ճշտութեամբ հետևելով գրքի պատուէրներին՝ պատրաստել ցանկացած կերակուրը։ Խորհուրդ ենք տալիս, որ ով ունի ազատ ժամանակ՝ այս գիրքը կարդայ սկզբից մինչև վերջը, որովհետև ծանօթանալով գրքի ընդհանուր բովանդակութեան հետ՝ կարող է օգուտ քաղել այն տեսակ պաշարից, որ մինչև այս գրքի կարդալը անպէտք էր համարւում։
Երբեմն անհրաժեշտ նիւթերից դուրս փակագծերի մէջ դրուած են և ուրիշ նիւթեր, որորնց գործածելը կախուած է իւրաքանչիւր եփողի ցանկութիւնից, եթէ այդ նիւթերը քաղաքում կամ նոյն իսկ տանը գտնուին. դոքա ըստ մեծի մասին կերակրին աւելի համ են տալիս:
Որպէս զի երկար ժամանակ չը կորչի կերակուր պատրաստելու վերայ՝ պաշարները պատրաստելու ժամանակ պէտք է կրակ անել, և թողնել որ չաղ լինի, իսկ միս, կամ մի ուրիշ բան կրակի վերայ դնելու միջոցին, եթէ ընտրելու կամ մաքրելու բան կայ, պետք է կատարել ամենայն ինչ կարգով և առանց շտապելու։
Անփորձ տանտիկինը սովոր չը լինելով երկար ժամանակ աշխատել խոնանոցում՝ գուցէ սկզբի մի քանի օրը