Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 87 —

ածեցէք բուդինգի վրայ, իսկ մնացածը մօտ բերէք սօուսամանով։

130) ԱԼՈՒԲԼԻ ՍՕՈՒՍ՝ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 բաժ. (1 ֆ.) ալուբալի (вишня), ½ բաժ. գինի, դարչին կամ ½ կիտրոն (լիմոն), թէյի 1 գդալ կարտօֆլի ալիւր, ½ բաժ. շաքար։

Վերցրէք 1 ֆ. հասած ալուբալի, հանեցէք միջի կորիզները և դէն ածէք, ալուբլի հետ խառնեցէք կէս բաժ. սեղանի գինի, 1—1½ բաժ. ջուր, մի երկու անգամ եփ տուէք, անցկացրէք մաղի միջով, գցեցէք մի քիչ ծեծած դարչին, կէս կիտրոնի կճեպ, 1 թէյի գդալ կարտօֆլի ալիւր՝ խառը 1 գդալ ջրի հետ և կէս ֆ. շաքար՝ որ քաղցր լինի, ապա այդ բոլորը միասին եփ տուէք։

131) ՍԱԼՈՐԻ ՍՕՈՒՍ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 30 հատ սալոր (քաղցր և խոշոր շլոր), ½ վերշոկանոց դարչին, կամ 5—6 հատ մեխակ, ½ բաժ. շաքար, ½—1 բաժակ գինի, թէյի 1 գդալ կարտօֆիլի ալիւր։

30 հատ սալորները եփեցէք ջրի մէջ, (սալորի հետ կարելի է եփել և կէս վերշոկանոց դարչին, կամ 5—6 հատ մեխակ), անցկացրէք մաղի միջով և խառնեցէք կէս ֆ. շաքարի և ½—1 բաժակ խմելու գինու հետ, եփ տուէք, դորա մէջ գցեցէք 1 գդալ կարտօֆլի ալիւր՝ մէկ գդալ ջրի հետ խառնած, խառնեցէք և եփ տուէք։

132) ՍՕՈՒՍ ԹԱՐՄ ՄԱԼԻՆԱՅՈՎ, ԿԱՄ ՄՈՐԻՈՎ՝ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ. (կամ 3 բաժ.) մալինայ, կամ մորի, ½ բաժ. սեղանի գինի, ½ բաժ. շաքար, 2 թէյի գդալ կարտօֆլի ալիւր։

3 բաժակ մալինան, կամ մորին գդալով տրորեցէք, քամեցէք անձեռոցիկի (սալֆետկայ) միջով. այս հիւթը խառնեցէք