Jump to content

Էջ:Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՜նչ տխուր է,
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը,
Է՛, ինչ անենք, կուզես՝ կտանք,
Բայց մի պայման չըմոռանանք․
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի վազենք մենք միասին
Ծովի շուրջը․ ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի։
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին․
«Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
Բալդին վազի քեզպեսի հետ․
Քիչ սպասի թող լըղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը»։
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ,
Եվ գցելով նրանց պարկը՝
Դարձավ եկավ ծովի ափը․
Հանեց մեկին պարկի միջից
Ու, բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին․ «Վախկո՛տ ճուտիկ,
Խոսքիդ տե՛րն ես՝ արի մոտիկ․
Առաջ վազիր դեռ եղբորս հետ․
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դե՛հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարի լավ կըսազեք»։
Ու վազեցին, նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը․
Իսկ սատանեն տնկած դունչը՝
Շրջան տալով ծովի շուրջը,