Jump to content

Էջ:Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սուս, կաթնակե՛ր, չքոտ, անբան,
Հերթը իմն է,— ասավ Բալդին
Էն աներես չարի ճուտին․—
Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին
Արածում է ջոկ, առանձին․
Եթե նրան բարձրացնես,
Ձեռքերովդ կես վերստ տանես,
Ձեզ կըբաշխեմ էդ ձեր հարկը,
Դատարկ կերթամ մեր աշխարհքը»։
Սատանեն էր, էդ խոսքի հետ
Հասավ ձիուն, իսկույն ևեթ
Առավ նրան իր ձեռքերին,
Զոռը տալով ջուխտ ծնկներին։
Բայց երկու քայլ դեռ չըփոխած,
Փռվեց գետնին, սաստիկ դողաց․
«Է՛յ դու, խարդախ, չար սատանա,
Վրադ հոգոց ո՞վ կկարդա,
Վե՛ր կաց, վե՛ր կաց, չարի ճուտիկ,
Աչքերդ բաց ու ինձ մտիկ։
Դու չտարար ձին ձեռներով,
Ես կըտանեմ էս ոտներով»,—
Ասավ Բալդին ու ձին հեծավ,
Ոտների մեջ նրան առավ,
Մի վերստ տեղը իսկույն անցավ,
Փոշին ելավ, դուման դարձավ։
Էստեղ դարձյալ չարի ճուտը,
Չըհասկանալով Բալդու սուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Իր տեսածը ծովի ափին
Նա կըցկըտուր պատմեց պապին։
      Բալդին նորից
Թոկն ոլորեց,