Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես աչքի չէր ընկնում, ինչպես այժմ։ Նա մտաբերեց, որ ինքը դեռ այն ժամանակ էլ ծիծաղում էր Էմիլի տարօրինակությունների վրա, բայց այդ ամենը նրա արտիստական բնավորությամբ էր բացատրվում։ Հիմա նա մեծ արտիստ է դարձել, հռչակավոր մարդ, և հասկանալի է, որ ցրվածությունն ու անկայունությունը կարող էին ավելի ևս զորեղանալ նրա մեջ։ Մի քանի զանգակատան վրա միաժամանակ ժամի տասներկուսը խփեցին։

Քամին ուժեղանում էր, և փոշին նրա աչքերն էր լցվում։ Նրա առաջ մի ամբողջ հավիտենություն կար, որ պետք էր մի բանով լցնել։ Ինչո՞ւ նա ժամը յոթին միայն նշանակեց տեսակցությունը։ Իսկ ինքը՝ Բերտան, ենթադրում էր, որ նա իր հետ կանցկացնե ամբողջ օրը։ Ինչո՞վ կարող է նա զբաղված լինել։ Գուցե նա պետք է պատրաստվի համերգի՞ն։ Եվ նա պատկերացնում էր Էմիլին ջութակը ձեռքին, պահարանին կամ դաշնամուրին հենված, ինչպես նա մի ժամանակ նվագում էր իրանց տանը։ Ինչ լա՜վ կլիներ այժմ Էմիլի մոտ, գահավորակի վրա նստել, լսել կամ նվագակցել նրան։ Իսկ եթե նա կանչե՞ր իր մոտ։ Կգնա՞ր արդյոք ինքը։ Ինչո՞ւ նա ադպես չարեց։ Իհարկե, չէր կարող։ Ո՞վ կմտածեր այդպիսի բան, տեսակցության առաջին իսկ ժամերին իսկույն... Իսկ երեկոյան... Արդյոք կխնդրե՞ նա իրան։ Իսկ եթե խնդրե, համաձայնի՞ ինքը։ Իսկ կկարողանա՞ արդյոք ինքը առհասարակ դիմադրել նրան եթե նա մի այլ բան խնդրե իրանից։ Նա մի այնպիսի տարօրինակ, պարզ և համարձակ ձևով է մոտենում բոլոր հարցերին, որ... Իսկ ինչպե՞ս կվերաբերվի Էմիլը այդ տասը տարուն։ Մի՞թե նա իր հետ այնպես չէր դրսում, կարծես երբեք չէին էլ բաժանվել, կարծես շարունակում էին տեսնվել այդ տասը տարվա ընթացքում։

«Բարև, Բերտա, ինչպե՞ս ես»։ Կարելի էր կարծել, որ դեռ նախորդ օրը նրանք միմյանց ասել էին... «Բարի գիշեր, ցտեսություն»։ Մինչդեռ, ի՜նչ ասես, չի տեսել Էմիլը այդ ժամանակամիջոցում։ Գուցե հենց այժմ էլ մեկը նստած է նրա սենյակում և լսում է նրան, իսկ նա նվագում է՝ դաշնամուրին հենված։

Ոչ, ոչ, Բերտան չի ուզում մտածել դրա մասին։ Եթե նա

107