Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի այդպիսի բան անգամ ենթադրել կարողանար, պետք է իսկույն ևեթ տուն գնար։

Նա անցնում էր քաղաքային այգու ցանկապատի մոտով և տեսնում էր այն ծառուղին, ուր ինքը նստած էր մի ժամ առաջ։ Հիմա այնտեղ փոշու ամպ էր բարձրացել։ Դեհ ուրեմն այժմ այլևս սպասելիք չկա։ Կատարվեց այն, ինչ ինքը տենչում էր՝ տեսավ նրան։ Արդյոք այնքան լա՞վ էր այդ ամենը, ինչպես ինքն էր սպասում։ Արդյոք մի առանձին բան զգո՞ւմ էր, երբ գնում էր նրա հետ կողք-կողքի, ձեռք-ձեռքի։ Ոչ։ Արդյոք նրա հեռանալը տխրեցրե՞ց իրան։ Գուցե։ Արդյոք կարող կլինե՞ր ինքը այժմ գնալ, հեռանալ Վիեննայից, առանց նրա հետ տեսնվելու։ Ոչ, աստված մի՜ արասցե։ Ինչ-որ ահ էր տիրում նրան, երբ մտածում էր այդ մասին։ Մի՞թե իր ամբողջ կյանքը նրանով, միայն նրանով չի՞ լցված այս բոլոր օրերի ընթացքում։

Մի՞թե այն երկար տարիները, որ նրանք անց են կացրել միմյանցից բաժանված, չէին տանում նրանց դեպի միևնույն նպատակը, իրար հետ միացնելու։

Ահ, եթե միայն ինքը ավելի փորձված ու գործնական լիներ... Այն ժամանակ կկարողանար գործունեության ծրագիր կազմել։ Նա չգիտեր՝ որն է ավելի լավ. զիջո՞ղ լինել, թե՞ սառն ու խիստ։ Նա պետք է գիտենա, թե իրան ինչպե՞ս պահե այս երեկո, որ նվաճե Էմիլի սիրտը։ Նա զգում է, որ կարող է կամ վերջնականապես հաղթահարել նրան, կամ ընդմիշտ կորցնել։ Բայց գիտակցությունը շշնջում էր նրանք որ ինքը կամազուրկ է Էմիլի առաջ, որ, վերջիվերջո, ինքը կվարվի այնպես, ինչպես կկամենա Էմիլը։

Ահա նա Վոտիվկիրխեի առջևն է։ Այստեղ մի քանի փողոց միանում են իրար։ Քամին այստեղ առանձնապես ուժեղ է:

Ճաշի ժամանակը մոտենում էր։ Բերտան չէր ուզում հյուրանոց գնալ և նորից դարձավ դեպի քաղաքի կենտրոնական մասը։ Հանկարծ նա մտաբերեց, որ կարող է Ագաթային հանդիպել։ Սակայն նա անտարբեր է վերաբերվում դեպի այդ հանդիպումը։ Իսկ եթե տա՞գրը եկած լինի իր հետևից։ Սակայն այդ միտքն էլ չի շփոթեցնում նրան։ Նա առանձնապես ուժեղ, այնպես, ինչպես երբեք չէր զգացել առաջ, զգում է,

108