Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հը՞,— ասաց Էմիլը,— գուցե ույժմ հենց ամենահարմար ժամանա՞կն է։

— Ինչի՞ համար։

— Մեր հանդիպումի։

— Օ, ես այնպե՜ս էի ձգտում դեպի քեզ։

Էմիլը, կարծես, մտասուզվեց։

— Գուցե և լավ եղավ, որ անցյալը այդպես դասավորվեց,— ասաց նա։ — Դրա համար էլ հուշերը այդքան գեղեցիկ են դարձել։

— Այո՛, չափազանց գեղեցիկ։

Նրանք լռեցին։

— Հիշում ե՞ս դու...— Եվ Բերտան սկսեց մտաբերել անցյալը,— զբոսանքները քաղաքային այգում, Էմիլի առաջին դեբյուտը կոնսերվատորիայում։

Էմիլը շարունակ գլխով էր անում և ձեռքը բազմոցի հենարանին դրած՝ դիպչում էր Բերտայի ծոծրակի վրա խճճվող մազերին։ Մերթ ընդ մերթ նա երկու խոսք էր մեջ գցում։ Նա էլ շատ բան էր հիշում, նույնիսկ պատմեց Պրատերում կատարած կիրակնօրյա մի զբոսանքի մասին, որ Բերտան մոռացել էր։

— Իսկ հիշո՞ւմ ես,— սկսեց Բերտան և կանգ առավ, չվստահելով խոսքը վերջացնել,— ինչպես մենք քիչ մնաց, որ նշանվեինք։

— Այո,— ասաց Էմիլը,— և ո՞վ գիտե...

Գուցե նա ուզում էր ասել ավելի մեծ երջանկություն կլիներ, եթե ես ամուսնանայի քեզ հետք բայց նա չասաց այդ։

Էմիլը շամպանյա պատվիրեց։

— Ես նորերս խմել եմ,— ասաց Բերտան,— մի կես տարի առաջ, երբ մենք տոնում էինք տագերոջս հիսնամյակը. այդ օրը նա հիսուն տարեկան դարձավ։

Նա մտաբերեց այն հասարակությունը, որ հավաքվում էր տագերոջ մոտ, և նրան տարօրինակ երևաց, որ այնքան հեռու են իրանից և՛ փոքրիկ քաղաքը, և՛ նոքա բոլորը, որ ապրում են այնտեղ։

Մանկահասակ սպասավորը սառուցով լիքը ամանի մեջ դրած շամպանյա բերեց։ Բերտայի մտքովն անցավ, որ,

118