Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիլ գինու ազդեցությունը չէ, սա նրա սիրելի ձեռքից է, որով նա քնքշորեն շոյում է իր մազերը։

Էմիլը մոտ քաշվեց նրան ու նրա գլուխը իր ուսին դրեց։

Ահա, այսպես մարդ նիրհե՜։ Այո, այս, ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Ահա նա շշնջում է... Իմ թանկագի՜ն... Մի թեթև դող է անցնում Բերտայի մարմնով։ Ինչո՞ւ միայն այժմ, չէ՞ որ այս ամենը կարող էր և առաջ լինել։ Ի՞նչ իմաստ ուներ իր կյանքը։ ...Չէ՞ որ սրանում, ինչ անում է ինքը այժմ, ոչ մի վատ բան չկա... Ի՜նչ քաղցր է զգալ ջահիլ տղամարդու շունչը թերթերունքների վրա։ Ոչ, ոչ, ոչ թե ջահիլ տղամարդու, այլ սիրած մարդու... Նա աչքերը փակեց։ Եվ այլևս չէր փորձում բանալ, ոչինչ չէր ձգտում իմանալ, թե արդյոք ո՞ւր է ինքը, ո՞ւմ հետ է... Սակայն ո՞վ է դա... Ռիխա՞րդը... Ոչ... քնա՞ծ է ինքն, ի՞նչ է... Նա այստեղ Էմիլի հետ է։ Ո՞ւմ հետ... Ո՞վ է այդ էմիլը... Ի՜նչ դժվար է ուշքի գալը։ Այդ շունչը նրա թերթիչների վրա. դա իր պատանության սիրածի շունչն է. հռչակավոր վիրտուոզի, որը այս օրերս համերգ պիտի տա... այն մարդու, որին հազարավոր օրեր չի տեսել։ Եվ միևնույն ժամանակ դա այն մարդն է, որի հետ ինքը մենակ նստած է ռեստորանում, որը ինչ կամենա՝ կարող է անել... նա մի համբույր է զգում իր աչքերի վրա։ Որքա՜ն քնքո՜ւյշ է նա... որքա՜ն չքնաղ... Սակայն ո՞վ է դա։ Բավական է, որ ինքը աչքերը բանա և կտեսնի... Ոչ, ավելի լավ է՝ չտեսնի, այլ երևակայե նրա երեսը... Տարօրինակ է, դա բոլորովին նա չէ... դա այն մանկահասակ սպասավորն է, որ նոր դուրս ելավ։ Ահա թե ինչպես... Բերտան ուզում է պատկերացնել նրա դեմքը, բայց չի կարողանում։ Ահա՜... Ոչ, ոչ, դա Ռիխարդն է... Հեռո՜ւ, հեռո՜ւ... Մի՞թե ինքն այնքան ստոր է, որ կարող է ուրիշ տղամարդկանց մասին մտածել, երբ նա այստեղ է, իրա կողքին... Ա՜, եթե կարողանար աչքերը բանալ... Նա շարժվում է տեղից և գրեթե հրում Էմիլին։ Վերջապես բաց է անում աչքերը...

Էմիլը ժպիտը երեսին նայում է նրան և հարցնում.

— Սիրո՞ւմ ես ինձ։

Բերտան մոտ է քաշում նրան և համբուրում է, առաջին անգամ այսօր համբուրում է նրան, մինչդեռ սիրտը մի բան

120