Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ չկա մեկը, որի հետ կարելի լիներ խոսել այդ մասին... Աննա՞ն... Այո, Աննան... Բայց նա գնում է, հեռանում է երկար ժամանակով... Ասենք, դա միևնույն է։

Միայն եթե կարելի լիներ իմանալ, թե ինչպես կվերջանա այդ ամենը էմիլի հետ... ինչպե՞ս... Այդ ծանր անհանգստությունը... Արդյոք ինքը նրա հետ «սիրային կապ» ունի՞, թե՞ ոչ... Ահ, ինչո՞ւ ինքը մի անգամ էլ չգնաց նրա մոտ այն ժամանակ։ Չէր կարող... Այդ նամակը... Էմիլը իրան տեսնել չէր ուզում։ Իսկ ծաղիկները ուղարկել էր, այնուամենայնիվ...

Բերտան նորից ազգականների մոտ էր։ Ռիխարդը նրան դեմ վազեց։ Նա ուզում էր գրկել հանաքով, ինչպես միշտ անում էր։ Բերտան նրան ետ հրեց ու մտածեր. «Վա՜տ տղա, ես գիտեմ, թե ի՞նչ է ուզում նա, եթե, նույնիսկ, ինքը չի գիտակցում այդ։ Ես այժմ ամեն ինչ հասկանում եմ, ես ինքս սիրեկան ունիմ Վիեննա...»։ Դասը սկսվեց։ Վերջում Էլլին ու Ռիխարդը երկուսով նվագեցին Բեթհովենի ուվերտյուրը։ Դա հոր ծննդյան օրվա համար է, սյուրպրիզ է... Բերտան միայն Էմիլի վրա էր մտածում։ Սա քիչ էր մնում՝ խելագարվեր այդ անտանելի ծնկծնկոցից։ Ոչ, անհնար է այլևս այդպես ապրել. անհնար է ամեն տեսակետ իր... Նա դեռ ջահիլ է... Ահա հենց դրանում է բանի ամբողջ էությունը... Նա այլևս չի կարող տանել այս կյանքը... այլ կսիրե մի ուրիշին... Ֆո՜ւ, ինչպես էլ կարող է նա այդպիսի բաների վրա մտածել։ Մի՞թե այդքան փչարած է ինքը։ Ո՞վ գիտե, գուցե Էմիլը, իր փորձառության շնորհիվ նկատե՞լ է այդ բանը։ Ահա թե ինչու նա այլևս չուզեց տեսնել իրան։

Երանի այն կանանց, որոնք ամեն ինչի վրա թեթև աչքով են նայում, որոնք պատրաստ են մեկին թողնելու... Սակայն այս ի՞նչ մտքեր են նորից... Մի՞թե Էմիլը իրեն թողել է... Մի երեք-չորս օր անց ինքը նորիր Վիեննա կլինի, նորից նրա գրկում... Աստվա՜ծ, իսկ ամբողջ երե՜ք տարին նա ապրել է այնպես... Երե՞ք... Ոչ, վեց, ամբողջ կյանքը... Եթե միայն Էմիլը գիտենա՜ր, եթե միայն հավատա՜ր... Ներս է մտնում տագերկինն ու խնդրում, որ Բերտան այսօր իրենց մոտ ընթրե։ Հա՜, դա միակ զվարճությունն է՝ մերթ ընդ մերթ տնից դուրս ընթրել։ Եթե լիներ գոնե մի մարդ, որի հետ

145