Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես կարող եմ ամեն ինչ ասել ձեզ,— շարունակեց Բերտան։— Ես ուզում էի Վիեննա գնալուցս առաջ անել այդ, բայդ չգիտեմ՝ ինչու չվստահացա։

— Այն ժամանակ գուցե պատմելու բան է՞լ չկար,— ասաց Աննան՝ նրան նայելով։

Բերտան ապշած էր։ Որքա՜ն խելոք է այս կինը, որքան թափանցող։

— Այո, այն ժամանակ գրեթե ոչինչ չկար,— կրկնեց նա հիացմունքով Աննային նայելով։— Դուք, ախր, մի մտածեք, գրեթե անհավանական բան է այն, ինչ որ ես ասելու եմ. ձեզ, բայց ես ինքս ինձ ստախոս կհամարեի, եթե լռեի դրա մասին։

— Ապա՞։

Բերտան մոտ քաշվեց Աննային ու խոսեց գրեթե շշուկով, որովհետև դուռը բաց էր։

— Ես ուզում էի ձեզ ասել, որ բոլորովին մի վատ բան արած չեմ զգում ինձ։

— Դա այնքան էլ խելացի բան չէր լինի։

— Այո, դուք նորից իրավացի եք... Ես այդ չէի ուզում ասել։ Ընդհակառակը, ինձ թվում է, որ ես մի առանձնապես լավ բան եմ արել, և ես անգա՞մ հպարտանում եմ դրանով։

— Դեհ, ասենք, դա ավելորդ է, — ասաց Աննան՝ անուշադիր կերպով շոյելով Բերտայի՝ սեղանի վրա դրված ձեռքը։

— Այդ ես ինքս էլ գիտեմ։ Բայց էլի ինքս ուրիշ եմ երևում, ոչ նման մյուս կանանց։ Եթե դուք իմանայիք... Եթե միայն դուք տեսնեի՜ք նրան... Դա մի այնպիսի արտասովոր պատմությո՜ւն է... Չկարծե՞ք, թե ես նրան միայն նորերս եմ ծանոթացել։ Ընդհակառակը, ես նրան վաղուց գիտեի է սիրում էի, երբ դեռ բոլորովին մանկահասակ աղջիկ էի։ Այն ժամանակից տասներկու տարի է անցել։ Մենք մի քանի տարի էր՝ տեսնվել, և հանկարծ նա իմն է... իմ սիրա՜ծը։ Միթե տարօրինակ չէ դա...— Նա լռեց, և նրա ամբողջ երեսը լուսավորեց ժպիտը։

150