Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտան հասկացավ, որ պետք է գնալ։ Նա թաթերի վրա հեռացավ սենյակից, կարծես նրա քայլերը կարող էին Աննային անհանգստացնել։ Նախասենյակում նա բժիշկ Ֆրիդրիխին հանդիպեց, որը հիվանդանոցի երկրորդ ջահիլ բժշկի հետ խոսելով, վերարկուն էր հանում։ Նա Բերտային չնկատեց և ասաց.

— Ուրիշ դեպքում ես անհրաժեշտ կհամարեի հաղորդել, բայց ներկա պայմաններում դա սարսափելի սկանդալ կառաջացնե։ Ամենից շատ խեղճ Ռուպիուսը պիտի տանջվեր։

Նա նկատեց Բերտային։

— Բարև՜ ձեզ, տիկին Գարլան։

— Բարև ձեզ, բժիշկ։ Այս ի՞նչ է պատահել Աննային։

Բժիշկ Ֆրիդրիխը կողքովի նայեց երիտասարդ բժշկին ու պատասխանեց.

— Արյան վարակում։ Գիտե՛ք, տիկին, երբեմն կարելի է մատը կտրել ու դրանից մեռնել։ Պատճառը միշտ էլ չի կարելի գտնել։ Դա մեծ դժբախտություն է... այո։

Նա սենյակն անցավ։ Ասիստենտը հետևեց նրան։

Բերտան շվարած դուրս եկավ փողոց։ Դիագնո՞զ։ Սկանդա՞լ։ Մի՞թե Ռուպիուսը ինքն է թունավորել իր կնոջը։ Չէ՞, անմտություն է դա։ Ուղղակի խելագար է ինքը։ Սակայն, այնուամենայնիվ, մի տարօրինակ բան կա այդ ամենի մեջ, մի ինչ-որ կապ կա Աննայի՝ Վիեննա գնալու և այս հիվանդության մեջ, նա վերադառնալուց հետո է հիվանդացել... Բերտան մտաբերեց մահամերձի խոսքերը. «Միայն քեզ, միմիայն քեզ եմ սիրել ես»։ Մի՞թե այդ խոսքերում չէր լսվում աղերսանք, որ ներեն իրան։ «Ես միայն քեզ էի սիրում, բայց ուրիշը...»։ Անկասկած, նա սիրեկան է ունեցել Վիեննա... Հետո՞ ինչ որ... Նա ուզում էր թողնել ամուսնին, հեռանալ, բայց այդ չարեց... Այն ժամանակ կայարանում ի՞նչ ասաց նրան... Հա՛, ասաց, որ ուրիշ բան է վճռել։ Օ, իհարկե... նա մնաս բարով է ասել նրան այնտեղ, քաղաքում և թունավորվել... Սակայն ինչո՞ւ, ախր ինչո՞ւ, եթե նա միայն իր ամուսնին էր սիրում... Եվ դա սուտ չէր։ Բերտան ոչինչ չէր հասկանում։ Ինչո՞ւ ինքն այնտեղից հեռացավ։ Հիմա ի՞նչ

169