Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ագահությամբ ու վավաշոտությամբ նայում իրան։ Եվ նա չափազանց պարզ զգաց, որքան անարդարացի բան է՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ հոգու մեջ նույն հաճույքի ցանկությունը դնել, բայց կնոջ համար այդ բանը մեղքի և պատժի հետ կապել, երբ կիրքը լի կապված մայր լինելու ձգտումի հետ։ Նա վեր ելավ, մի վերջին հրաժեշտի հայացք նետեց դիակի վրա ու սենյակից դուրս եկավ։

Ռուպիուսը նստած էր հարևան սենյակում, նույն դիրքում։ Բերտան սաստիկ ուզեց խրախուսել, մխիթարել նրան։ Կարծես մեկը շշնջաց նրան, որ իր սեփական վիճակը միայն մի նպատակ ուներ՝ պարզել իրան այս մարդու տանջանքը, նա ուզեց ասել այդ Ռուպիուսին, բայց զգաց, որ նա այն մարդկանցից է, որոնք իրանց վիշտը մենակ են տանում։ Եվ Բերտան լուռ նստեց նրա դիմացը։