Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին Բերտա Գարլանը դանդաղ քայլերով բլուրից ցած էր իջնում։ Թողած բանուկ ճանապարհը, որի գալարուն ժապավենը դեպի քաղաք էր վազում, նա խաղողի այգիներով պատած բլրակների միջով տանող նեղ շավիղն էր բռնել։ Նրա փոքրիկ որդին, որին ձեռքից բռնած նա տանում էր հետը, շարունակ առաջ էր ընկնում, որովհետև ճանապարհը երկու հոգու համար նեղ էր։

Իրիկնադեմի արեգակը վառվում էր Բերտայի դեմուդեմը և դեռ այնքան զորեղ էր, որ նա ստիպված էր ճակտին քաշելու իր մույգ ծղոտե գլխարկը և հայացքը գետին խոնարհելու։ Ոսկեղեն մշուշի մեջ շողում էին բլուրները, որոնց ստորոտին կռթնել էր փոքրիկ քաղաքը։ Հրավառվում էին տանիքներն ու գետը, որ քաղաքի այն կողմից, արտերի միջով գալիս էր ու շողշողուն հոսանքով անհետանում հակառակ կողմի

18