Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում էր, որ շուտով կարելի կլինի Վիեննայի դերձակուհու կարած հագուստը հագնել։ Նա ուզում էր, որ որևէ մեկը նկատե իրան, ետևիցը գնա: Հանկարծ մի միտք զարթնեց։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նա Էմիլին հանդիպի։ Արդյոք նա կճանաչե՞ իրան: Ահա հարց։ Սակայն այդպիսի պատահարներ չեն լինում։ Նա կարող է ամբողջ օրերով փողոցներում թափառել և, այնուամենայնիվ, չհանդիպել էմիլին։ Յոթ-ութ տարի կլինի...

Այո՛, վերջին անգամ մարդու գնալուց երկու տարի առաջ էր։

Ամռան մի տաք երեկո Բերտան իր ծնողների հետ Պրատերի «Զվիցերական» տնակումն էր։ Էմիլն իր ընկերոջ հետ անցնում էր և մի րոպե կանգ առավ իրանց սեղանի առջև: Այստեղ էր և այն երիտասարդ բժիշկը, մտաբերեց Բերտան, որը իրան առաջարկություն արեց։ Ի՞նչ էր ասում այն ժամանակ Էմիլը, Բերտան չկարողացավ մտաբերել, միայն հիշում էր, որ նա բոլոր ժամանակ իր առաջ կանգնած էր գլխաբաց և այդ բանը իրան շատ էր դուր դալիս։ Արդյոք Էմիլը նույնպե՞ս կվարվի, եթե նորից հանդիպեն միմյանց։ Արդյոք որտե՞ղ է ապրում նա այժմ։ Այն ժամանակները նա Վիդենուս էր ապրում, սուրբ Պողոսի եկեղեցու մոտ... Այո՛, նա մի անգամ նույնիսկ իր պատուհանը ցույց տվեց Բերտային, երբ նրանք անցնում էին նրա կեցած տան մոտով։ Նա ասաց այդ ժամանակ, որ մի օր Բերտան պիտի այնտեղ գնա իրա հետ միասին։ Բերտան, այժմ չէր հիշում նրա իսկական խոսքերը սակայն իմաստն այն էր, նա շատ լավ հիշում է։ Այն ժամնակ ինքը կտրեց Էմիլի խոսքը և զայրացած նկատեց, որ եթե նա այդպիսի կարծիք ունի իր մասին, ուրեմն իրանց մեջ ամեն ինչ վերջացած է։ Եվ Էմիլը այլևս դրա մասին երբեք խոսք չբացեց: Արդյոք կճանաչի՞ հիմա այն պատուհանը: Արդյոք կգտնի՞։

Մի՞թե միևնույն չէ, որտեղ զբոսնել։ Եվ քայլերը արագացնելով՝ նա դիմեց դեպի Վիդեն։ Կարծես մի որոշ նպատակի էր ձգտում։ Նրան տարօրինակ էր թվում, որ ամեն ինչ այսպես փոխվել է։ Եղիսաբեթի կամուրջն անցնելիք նա տեսավ, որ մի նոր ու դեռ անավարտ շենք՝ է բուսել։ Փոքրիկ վագոններ, բանվորներ կային:

Շուտով նա եկեղեցուն հասավ։ Նա այն ճանապարհով է

54