Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիսասյունակ։ Հելունն առջևից մտցնում են շղթայի 3-րդ հանգույցի մեջ, ապա թելը բռնում հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Առանց հավելահատի սյունակ։ Հելունն առջևից մտցնում են շղթայի 3-րդ հանգույցի մեջ, ապա թելը բռնում հելունով և հատ դուրս քաշում։ Թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Ձիգ սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունն առջևի կողմից մտցնում շղթայի 3-րդ հանգույցի մեջ, թելը բռնում հելունով և հատ դուրս քաշում։ Թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 3 հատի միջով։

Հավելահատով սյունակ։ Սյունակի բարձրությունը մեծացնում են մեկ կամ մի քանի հավելահատով։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունը մտցնում նախորդ շարքի 4–րդ հատի կամ շղթայի 4-րդ հանգույցի մեջ, նորից թելը բռնում և 1 հատ դուրս քաշում։ Ապա թելը կրկին բռնում են հելունով և անցկացնում 2 հատի միջով, նույնը կրկնում ևս մեկ անգամ։

2, 3 և ավելի հավելահատով սյունակ ստանալու համար համապատասխան թվով (2, 3 և ավելի) հավելահատ են վերցնում և հաջորդաբար 2-ական հատ հյուսում (մինչև հելունի վրա մնա 1 հատ)։ Հելունը համապատասխանաբար մտցնում են շղթայի 5-րդ, 6-րդ, 7-րդ ևն հանգույցների մեջ (ընդ որում միշտ հելունի վրա գտնվող 1 հատը չեն հաշվում)։

Հավելահատով ուռուցիկ շիտակ սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունն առջևից մտցնում նախորդ շարքի սյունակի տակով և 1 հատ դուրս քաշում։ Այնուհետև նորից թել են բռնում, անցկացնում հատի և հավելահատի միջով, ապա թելը կրկին բռնում հելունով և անցկացնում 1 հատի միջով։

Հավելահատով ուռուցիկ թարս սյունակ։ Հելունով հավելահատ են վերցնում, ապա հելունը հետևից մտցնում նախորդ շարքի սյունակի տակով և 1 հատ դուրս քաշում դեպի հակառակ երեսը, թելը բռնում հելունով, անցկացնում հատի և հավելահատի միջով, ապա թելը կրկին բռնում հելունով և անցկացնում 2 հատի միջով։

Ծանոթագրություն. ուռուցիկ սյունակները հյուսում են տարբեր թվով հավելահատերով՝ սկսելով 2-րդ շարքից։ Առաջին շարքը կարող է բաղկացած լինել հավելահատով կամ առանց հավելահատի սյունակներից։

Գործվածքի նեղացում և լայնացում։ Նեղացնելու համար (գործվածքի եզրերից կամ միջին մասից) շարքի սյունակների կամ հանգույցների թիվը պակասեցնում են, իսկ լայնացնելու համար ավելացնում։

Մերակ։ Հորիզոնական մերակ ստանալու համար, ըստ կոճակի տրամագծի, հանգույցներից շղթա են հյուսում, ապա շարունակում հյուսել նույնքան հատ բաց թողնելով։ Ուղղաձիգ մերակի 2