Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3-րդ հատից, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ հիմքի 6-րդ հատից, *հիմքի 2 հատ բաց են թողնում, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

2-րդ շարք. 2 հանգույց շրջելու համար, *հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի հավելահատով 2 սյունակների միջև եղած հանգույցի տակով, հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի հավելահատով 4 սյունակների մեջտեղի հանգույցի տակով*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

3-րդ և հաջորդ շարքերը հյուսում են ինչպես 2-րդը նախշը՝ շախմատաձև բաշխելով։

Ծանոթագրություն. օղիկ սաանալու համար 3 հանգույց են անում և կիսասյունակով կամ առանց հավելահատի սյունակով ամրացնում այդ հանգույցների հիմքին։

Նկ. 14։ «Խճանկար»: Հանգույցների թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար) և գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. այս նախշը հյուսում են խայտաբղետ թելով։

Նկ. 15. Հանգույցների թիվը պետք է բաժանվի 7-ի, գումարած 1 և գումարած 2 եզրահատ։

6-րդ շարքից կրկնվում է 4-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 16։ Դրվագիչ տրեզ։ Հյուսում են 2 թույլ հանգույց։ 1-ին հանգույցից հյուսում են առանց հավելահատի 1 սյունակ, շրջում աջից ձախ՝ ինչպես գիրքը թերթելիս։ Հելունը վերևից ներքև մտցնում են նախորդ շարքի 2 հորիզոնական թելերից առաջացած հանգույցի մեջ և հելունի հատի հետ միասին հյուսում առանց հավելահատի սյունակ և այդպես շարունակ։

Նկ. 17։ Դարձահյուսք։ Գործվածքի շիտակ երեսից առանց հավելահատի կամ հավելահատով սյունակների արանքով ձախից աջ հյուսում են առանց հավելահատի սյունակներ նախորդ շարքի հիմքի յուրաքանչյուր հատի տակով։

Նկ. 18։ Վեցանկյուն։ 5 հանգույցից բաղկացած շղթայից կիսասյունակով օղակ են կազմում։

1-ին շարք (կանաչ թելով). շարքը բարձրացնելու համար 2 հանգույց, հավելահատով 11 սյունակ օղակի միջով, 1 կիսասյունակ 2-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

2-րդ շարք (կարմիր թելով). շարքը բարձրացնելու համար 1 հանգույց, *4 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց են թողնում և հաջորդի վրա հյուսում առանց հավելահատի 1 սյունակ*, կրկնում են ևս 5 անգամ, 1 կիսասյունակ 1-ին հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

3-րդ շարք (կանաչ թելով). 1 կիսասյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած 1-ին «աղեղի» տակով, շարքը բարձրացնելու համար 3 հանգույց և 2 հավելահատով 6 սյունակ նույն տեղում, նախորդ շարքի 4 հանգույցներից բաղկացած «աղեղի» տակով 2 հավելահատով 7 սյունակ*, 1 կիսասյունակ 3-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։