Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծանոթագրություն. նախորդ շարքի 1 հատից հյուսած հավելահատով 5 սյունակը (հովհարը) շեղ հյուսքի վերևի անկյունն է, իսկ 1 հատով ամրացված հավելահատով 5 անավարտ սյունակները՝ ներքևինը։ Յուրաքանչյուր 2 շարքը մեկ հյուսում են այլ գույնի թելով։

Նկ. 24։ Վարագույրի նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 7-ի, գումարած 4 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ:

6-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 25։ Գիպյուրանախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 15-ի, գումարած 9 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

1-ին շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, *հավելահատով 9 սյունակ, 2 հանգույց, հիմքի 2 հատը բաց թողնել, հիմքի 2 հատից հավելահատով 2 սյունակ, 2 հանգույց, հիմքի 2 հատը բաց թողնել*, հիմքի 9 հատից հավելահատով 9 սյունակ, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

2-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, նախորդ շարքի 7 սյունակի վրա՝ նման 7 սյունակ, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, *հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց նախորդ շարքի 2 սյունակի վրա, հավելահատով 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և հավելահատով 1 սյունակ 2-րդ «աղեղի» տակով, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի նման 7 սյունակի վրա, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել*, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

3-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, *1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի հանգույցի տակով, 1 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի նման 5 սյունակի վրա, 2 հանգույց, նախորդ շարքի 1 սյունակ բաց թողնել, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ 2 հանգույցի տակով, նախորդ շարքի 3 հանգույցից բաղկացած օղիկը բաց թողնել, 4 հանգույց*, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, նախորդ շարքի 3 հանգույցից բաղկացած օղիկը բաց թողնել, 2 հանգույց, նախորդ շարքի հավելահատով 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի նման 7 սյունակից միջին 5-ի վրա, 1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ եզրի համար։

4-րդ շարք. 2 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 2 հանգույց և *առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 1 հանգույցի տակով, 1 հանգույց, 1 սյունակ բաց թողնել, հավելահատով 3 սյունակ՝ նախորդ շարքի 5 սյունակներից միջին 3-ի վրա, 2 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցի տակով, հավելահատով 7 սյունակ՝ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 4-րդ և 3-րդ սյունակների միջև օղիկ հյուսել, 2 հանգույց և հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 4-րդ և 3-րդ սյունակների միջև օղիկ հյուսել, առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով*, 2 հանգույց և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 5 սյունակներից միջին 3-ի վրա, 1 հանգույց և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի հանգույցի տակով, 2 հանգույց, հավելահատով 1 սյունակ եզրի համար։

5-րդ շարք. 2 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 2 հանգույց և հավելահատով 2 սյունակ՝ նախորդ շարքի հավելահատով 3 սյունակներից միջինի վրա, 3 կամ 4 հանգույց և հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից վերջին 3-ի վրա 4 օղիկից հետո հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, հավելահատով 3 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից առաջին 3-ի վրա, 3 կամ 4 հանգույց և հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 3 սյունակներից միջինի վրա, 2 հանգույց և հավելահատով 1 սյունակ եզրի համար։

6-րդ շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 2 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց նախորդ շարքի 2 սյունակի վրա, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից բաղկացած օղիկ և առանց հավելահատի 1 սյունակ նախորդ շարքի 3-4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով, 2 հանգույց, *հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 9 սյունակներից միջին 7-ի վրա, 2 հանգույց, առանց հավելահատի 1 սյունակ, 3 հանգույցից