Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկ. 29։ Առանց թևքատեղի լայնաթևք (գոտկատեղից մինչև ուսագիծը) բլուզ։ Չափսը՝ 46-48։ Թելի (միջին հաստության) քանակը՝ 550 գ։ Հելունը՝ № 31/2։

Հյուսքի տեսակները. հավելահատով սյունակներ, հավելահատով խաչված սյունակներ, «ձագարիկներ»։ Հատերի հաշվարկը. 10 շարքը = 10 սմ, 20 հատը = 10 սմ։

Թիկնամաս: Հյուսում են 103 հանգույցից բաղկացած շղթա, ապա գոտու համար 8 սմ հավելահատով խաչված սյունակներ (նկ. 30, գ)։ Այնուհետև 44 սմ հյուսում են հավելահատով սյունակներ։

Առաջամաս։ Հյուսում են 103 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև գոտու համար 8 սմ հավելահատով խաչված սյունակներ։ 13 սմ հյուսում են հավելահատով սյունակներ։ Գործվածքի սկզբից հաշված 22-րդ սմ-ից սկսում են հյուսել ձագարանախշով թեք զոլեր։ Առաջին «ձագարիկը» հյուսում են կենտրոնի (այսինքն՝ 52-րդ) հատից (տես նկ. 30, բ)։

1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ թեք զոլերում կենտրոնի «ձագարիկից» աջ և ձախ հյուսում են 11-ական, 5-րդում՝ 10-ական, 6-րդում՝ 8-ական «ձագարիկ»։ 5-րդ և 6-րդ զոլերն ավարտվում են ուսագծի վրա։ Վերջին 2 շարքը հյուսում են հավելահատով խաչված սյունակներով։

Թևք։ Առաջամասի և թիկնամասի կենտրոնում 24 սմ թողնում են վզի բացվածքի համար։ Առաջամասի և թիկնամասի մնացած հատերը հակառակ երեսից միացնում են կիսասյունակներով՝ ստանալով ուսագծերը։ Վզի բացվածքը շրջահյուսում են դարձահյուսքով (այսինքն՝ ձախից աջ հյուսում են առանց հավելահատի սյունակներ)։

Թևքը հյուսում են հավելահատով խաչված սյունակներով առաջամասի և թիկնամասի ամբողջ երկարությամբ, բացի գոտուց։ Որպեսզի մինչև դաստակը հասնելը թևքը աստիճանաբար նեղանա, հյուսելիս եզրերից սյունակների թիվը պակասեցնում են։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 4 սմ լայնությամբ թեզանիք, որի 1-ին շարքը հյուսում են ըստ դաստակի շրջագծի։ Թեզանիքի եզրը շրջահյուսում են դարձահյուսքով։

8-10 տակ թելով հյուսում են 180 սմ երկարության քուղ և գոտկագծով անցկացնում անցքերի միջով։

Ծանոթագրություն. 1. «ձագարիկը» ստանալու համար նախորդ շարքի 1 հատից հյուսում են հավելահատով 12 սյունակ, այնուհետև վերջին հատից հելունը հանում են, մտցնում 1-ին հատի մեջ, ապա բաց թողած հատն անցկացնում 1-ին հատի միջով և ձգում։

2. Հավելահատով խաչված սյունակներ հյուսելու համար նախորդ շարքի 1 հատը բաց են թողնում, հաջորդ հատից հյուսում հավելահատով սյունակ, ապա՝ հավելահատով սյունակ բաց թողած հատից։

3. Քուղ հյուսելու համար 2 հանգույց են անում, ապա 1-ին հանգույցից հյուսում առանց հավելահատի սյունակ։ Հելունն անցկացնում են սյունակի հյուսումից ստացված ծամիկի ձախ թելի տակով, ձգում այնպես, որ հելունի վրա առաջացած 2 հատերը նույն մակարդակի վրա լինեն, թել են վերցնում, դուրս քաշում 2 հատի միջով ևն։

Ցանցազարդ դրվագաշերտով ժակետ (նկ. 30)։ Չափսը՝ 50։ Թելի (№ 32/2, 3 տակ) քանակը՝ 600 գ, հելունը՝ № 2։

Հյուսքի տեսակները. ցանցանախշ (հիմնական նախշ), քառակուսիներ և եզրանախշ։ Ցանցանախշի և դրվագաշերտի համար հատերի թիվը պետք է բաժանվի 3-ի, գումարած 2 եզրահատ։

4-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը. 27 հատը = 10 սմ, 13 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հյուսում են 168 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև 19 սմ ցանցանախշով։ 20-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը. 4 շարքում յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 10, 4, 3 և 1-ական հատ (այսինքն այդքան հատ յուրաքանչյուր կողմից չեն հյուսում)։ 43-րդ սմ-ից հատերի թիվը բաժանում են 2-ի և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին՝ միաժամանակ ձևավորելով վզի բացվածքը և ուսագիծը։ Ուսագծի թեքությունն ստանալու համար վերջին 3 շարքում 3 անգամ փակում են 10-ական հատ, իսկ վզի բացվածքի համար՝ 15, 7 և 3